Ոստիկանության մայոր Բ.Ավետիքյանը, ով աշխատում է Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես ավագ տեսուչ, սեփականատիրոջից պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն։
Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան:
Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանը մայիսի վերջին հայտարարված՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթի պայմաններում մի շարք փոփոխություններ է մտցրել:
«Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:
«Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:
Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների….
«Հրազենայնության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել»,- ասել է դատաձգաբան Արայիկ Ասլանյանը
Հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդկեսերին հյուսիսային շրջաններումսպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:
Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում անցկացվող հայ-ռումինական գործարար համաժողովի մասնակիցներին:
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պնդել է, որ միջադեպի արդեն իսկ լայն տարածում ունեցող տեսագրությունը մոնտաժված է:
Երևանում շարունակվում է գովազդային այն վահանակների և գովազդային պաստառների ապամոնտաժումը, որոնք հակասում են գովազդի և լեզվի մասին ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին։
Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի մայրը, պլաստիկ շիշ է շպրտել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո և դահլիճում մեծ իրարանցում է սկսվել:
Այսօր Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը:
Վարդան Սեդրակյանի պաշտպանի հերթական հարցից հետո Պարույր Հայրիկյանն առարկեց դրան՝ նշելով, որ «այս փաստաբանը պաշտպանում է մի մարդու, որը մասնակից չէ գործին
168.am-ի հետ զրույցում Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հրայր Հակոբյանը նշեց, որ ակտիվ ծրագրեր են իրականացնում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկություն ունի աշխատելու, գտնի այն:
Հոգեբանների պնդմամբ` մեզ շրջապատող գունային գամման կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր տրամադրության և որոշումների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեպրեսիվ մարդկանց վիճակը բնութագրվում է «գորշ» գույնով. նրանք հաճախ գորշ գույնն ասոցիացնում են կորստի, անհանգստության և ընկճվածության հետ:
Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 25 տարվա մանկավարժ Գնել Ռոստոմյանն այսօր գործազուրկ է և մտադիր է դիմել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով ապաստան իր և իր ընտանիքի համար:
Հուլիսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը որսորդական հրացանից կրակելու միջոցով վնասել է գազալցակայաններից մեկի աշխատասենյակի պատուհանի ապակիները և տարածքում տեղադրված սուրճի եփման ավտոմատ սարքը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր հայտարարեց «Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական նախաձեռնության ստեղծման մասին:
Հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Երևան-Էջմիածին երթուղին պատկանում է պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Բացի բարձր գնից, երեկոյան ժամը 8-ից հետո անհնար է Կենտրոնական ավտոկայանում Էջմիածին-Երևան երթուղային տաքսի գտնել: Սա՝ այն դեպքում, երբ Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հավաստիացրեցին, որ վերոնշյալ երթուղայինը, ըստ մրցույթի պայմանների, պետք է աշխատի մինչև երեկոյան ժամը 22:00-ն:
Ռուս հայտնի կինոգետ, արվեստի պատմության մագիստրոս, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը ֆիլմի ցուցադրության գրեթե ողջ ընթացքում քնած էր:
Տիկին Ամալյան էլ իր հերթին դատարանին պատմել է, որ Նաիրան իր հասցեին ամենավիրավորական բառերն է հնչեցրել` անվանելով «քաշ եկող»: 74-ամյա տիկին Ամալյան դատարանին պատմել է, որ շատ է զարմացել այդ խոսքերից, առաջ չի գնացել, մնացել է դարպասներից դուրս, սկսել է պատասխանել Նաիրային, ասել, թե ինչու է նման խոսքեր ասում և նրան անվանել է «տունը մնացած»` նկատի ունենալով այն, որ Նաիրան ամուսնացած չէ:
Հուլիսի 12-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Գյումրու Սավոյան փողոցի թիվ 226/045 տնակի բնակչուհի՝ 1974 թ. ծնված Վ. Խաչատրյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 12-ի վաղ առավոտյան արդեն տարածքը բերվել է նախկին տեսքին:
Հուլիսի 13-ից ուժի մեջ են մտնում «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի որոշման հավելվածում կատարված լրացումներն ու փոփոխությունը:
Գազը որպես վառելիք օգտագործող երթուղային տաքսիների ուղեվարձը դեռևս չի փոխվել:
Հուլիսի 11-ին, ժամը 13.20-ի սահմաններում, 1979 թ. ծնված Պյոտր Մ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աստղիկ Վարդանյանին: