Խոշոր ավտովթար՝ Բաղրամյան պողոտայում. 64-ամյա վարորդը Touareg-ով բախվել է կայանված Hyundai-ին և Mercedes-ին (լուսանկարներ)
Հուլիսի 12-ին ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Շառլոտ» գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Արաբկիր 38 փողոցի բնակիչ 64-ամյա Պետրոս Թոմբուլյանը, վարելով Volkswagen Touareg մակնիշի 48 UU 884 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Բաղրամյան պողոտայում կայանված Hyundai մակնիշի 35 LV 241համարանիշի ավտոմեքենային:
Հարվածից Hyundai-ն էլ իր հերթին բախվել է դարձյալ կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 50 NR 100 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո Hyundai-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կայանված ավտոմեքենաները պատկանում են Արարատի մարզի բնակիչ Բագրատ Գրիգորյանին:
Մանրամասները՝ այստեղ: