Բաժիններ՝

Դիզվառելիքի գործով ձերբակալված Վիրաբյանը կալանավորվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին  երկու ամսով կալանավորելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր միաժամանակ Տ.Վիրաբյանին մեղադրանք է առաջադրել` առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` նրան մեղադրանք է` առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու  հոդվածով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Յուրացնելը կամ  վատնելը,  և   314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիքը։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, 2012-2013թթ. մի շարք որոշումներով հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ տրամադրելու գործընթացում Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների պաշտոնատար անձանց կողմից կատարված յուրացման, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին հարուցվել   է քրեական գործ, կատարվում է քննություն։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031