Նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ կտրամադրեն միայն 2 հեռուստաընկերություն
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին տրամադրվելիք վճարովի եթերաժամի սակագները սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 25-ը, հրապարակել են միայն երկու հեռուստաընկերություններ՝ «Կենտրոն»-ը և «Սոսի»-ն:
«Կենտրոն»-ի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը 32 հազար 400 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վճարովի եթերաժամը թեկնածուներին տրամադրվելու է հատուկ քաղաքական գովազդային բլոկի շրջանակներում՝ ժամը 20.40-ից մինչև 23.15-ն ընկած ժամանակահատվածում:
«Սոսի»-ն յուրաքանչյուր թեկնածուին պատրաստ է տրամադրել օրական 15 րոպե եթերաժամ: Մեկ րոպեի սակագինը սահմանված է 6 հազար դրամ:
Ի դեպ՝ «Կենտրոն»-ի սփռման տարածքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ «Սոսի»-ինը՝ Սյունիքի մարզը: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/19749#sthash.Bvm7TEqv.dpuf
Հուլիսի 26-ին` ժամը 15:35-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող սրճարանից սննդային թունավորման նախանշաններով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 1988թ. ծնված Հ. Թ.-ն, 1988թ. ծնված Ռ. Կ.-ն և 1992թ. ծնված Ն. Գ.-ն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Գեղարվեստի ակադեմիայի կաշառքի գործով դատավճիռը:
Երեկ Հրաչյա Հարությունյանը քննիչներին պաշտոնական նամակ է գրել այն մասին, որ իր շահերը ներկայացնեն այլ փաստաբաններ: Ըստ աղբյուրի՝ նրանց թվում են Ռուբեն Մարգարյանն ու Վլադիմիր Անիսկինը: Ինչպես տեղեկացրել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևը, այս որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:
Հետաքրքիր է, այդ նվազագույն աշխատավարձով` 45.000 դրամով, մեր պաշտոնյաները կկարողանայի՞ն գոնե մի ամիս ապրել: Ո՛չ: Իսկ մենք ստիպված ենք գոյատևել այն թոշակով, որը չի կարող մեր դեղերի գումարը նույնիսկ ապահովել, էլ չեմ խոսում ընտանիքների մյուս անդամներին պահելու մասին:
25-ամյա Սամվել Սաղումյանը վարելով Ford Transit մակնիշի 32 SO 873 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ 11-ամյա Ինա Շարբաթյանին և 12-ամյա Արփինե Ղամբարյանին: Ի
Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Սարի թաղի 26 փողոցում ճանապարհի անբարեկարգ և հսկայական մարդաբոյ փոսերի հետևանքով Зил մակնիշի 01 ԼՕ 366 համարանիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել կայանված BMW մակնիշի 08 ԼՏ 068 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ ցուցմունք տալու համար Հ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել պայմանական ազատազրկման:
Ներկայացնելով N3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Իրենց բողոքն արտահայտող երիտասարդները պարեցին Լիլի Ալենի «Fuck you» երգի հնչյունների տակ, ապա սկսեցին երգել` «No Տարոն, no cry»: Որոշ ժամանակ անց՝ քաղաքապետարանից միացվեց ոռոգման համակարգը: Ակտիվիստները, սակայն, շարունակեցին մնալ իրենց տեղերում և չլքեցին տարածքը:
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել են Range Rover մակնիշի 99 TO 999 համարանիշի և BMW մակնիշի 31 OL 508 համարանիշի ավտոմեքենաները:
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները, ովքեր դեռ շարունակում են ակցիաները, այսօր՝ հուլիսի 26-ին, բոլորի անունից, բայց փոքրիկ ներկայացուցչական կազմով այցելել են 67 երթուղին սպասարկող երթուղայինի դանակահարված վարորդ Ալեքսան Ղազարյանին:
Մյուս երեխաները հետազոտվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Մեկի մոտ եղել է ոտքի թեթև քերծվածք, մյուսի մոտ ուղեղի ցնցման թեթև երևույթներ: Անհրաժեշտ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալուց հետո վերջիններս դուրս են գրվել և շտապօգնության մեքենայով հասցվել Երևան` իրենց տուն:
Հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է միակ որդուն՝ 18-ամյա Արշակին:
Այսօր հուլիսի 26-ին Էրեբունու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ 64-ամյա Ցոլակ Թանգամյանը:
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել` Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, սակայն հավաստիացրեց, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:
Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին:
Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:
Երբ գազի գնի թանկացումից հետո մի շարք նախաձեռնությունների անդամների հետ շրջում էինք քաղաքի փողոցներով, մեզ ճղում էինք, թե՝ մարդիկ, միացեք, վիճակը սարսափելի է, վեր կացեք, պահանջեք, որ սա չանեն, բոլորը խուսափում ու բառիս բուն իմաստով՝ փախնում էին: Հարց եմ տալիս՝ ո՞ւր էին այս մարդիկ, քնե՞լ էին
Իրավիճակը հարթելու համար միջամտեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա քաղաքաետարանի աշխատակցին կոչ արեց շրջանցել խոտածածկ տարածքի այն հատվածները, որտեղ ակտիվիստներ են նստած: Միջամտության արդյունքում իրավիճակը վեճի չվերածվեց. ակտվիստը ևս վեր կացավ իր տեղից:
Այնտեղ չգիտեին, որ ես հայ եմ, հետո երբ իմացան, Կիևից արդեն տեղեկացրել էին սխալմունքի մասին եւ նորմալ ինձ վերաբերվեցին, թեեւ ներքուստ ես վախենում էի: Անակնկալի եկան, բայց ինձ չնեղեցին, հետո ինձ շատ լավ էին վերաբերվում, կերակրում էին, օգնում էին, ամեն ինչ նորմալ էր: Մի հատ մարդ կար, ինձ ասում էր՝ ինչով կարող եմ կօգնեմ, որ տուն հասնես եւ օգնում էր ինձ, այնպես որ՝ նորմալ է, շնորհակալ եմ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը քիչ առաջ հանդիպեց քաղաքապետարանի դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիների հետ: Ակտիվիստները Մակարյանի հետ հանդիպումից հետո երաժշտություն միացրին և սկսեցին պարել: Նրանք պարում էին երգչուհի Լիլի Ալենի «Fuck you» երգի տակ: Այժմ էլ նրանք տարբեր երգեր են երգում: Քիչ առաջ էլ ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, ում անունով ակտիվիստների […]
Հուլիսի 26-ին, ժամը 12.17-ին թիվ 3 հանրային լողափում ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի:
Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Մեղեդի սրճարանի դիմաց Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում նրա հետ վիճաբանության մեջ է մտնում մի հեծանվորդ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս է եկել՝ անհայտ անձի կողմից հնչել է կրակոց, ինչի հետևանքով Վահանը որովայնի շրջանում մահացու վիրավորում է ստացել:
Երևանի քաղաքապետարանի մոտ 12:00-ից մեկնարկած ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ակցիայի մասնակիցների մոտ իջավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց երեկ՝ հուլիսի 25-ին, տեղի էր ունեցելդանակահարության դեպք:
Երևանի քաղաքապետարանի «Բարև, Երևան» ավագանու խմբակցությունը պատրաստվում է դատական գործընթաց սկսել Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ` հասարակական տրանսպորտի ուղեվարձն անհիմն բարձրացնելու մեղադրանքով:
Վաղվանից՝ հուլիսի 27-ից, ուժի մեջ են մտնում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին կատարված փոփոխություններն ու լրացումները:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Ուկրաինայից ՀՀ ժամանած, 1962 թ. ծնված Արամայիս Ա.-ն, որը 2003 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հուլիսի 25-ին, ժամը 17.50-ին, Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Մարատ Գ.-ին, որը հուլիսի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: