Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:
ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Կիվիրյանը հայտարարել է, որ «վերևում» չհամաձայնվեցին, որպեսզի իր երեսուն փաստաբանները իր հետ մասնակցեն հարցաքննությանը, այդ պատճառով և նկատի ունենալով այլ ապօրինություններ, Կիվիրյանը բացարկ է ներկայացրել քննիչ Լևոն Մելքոնյանին:
Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն օգոստոսի 29-ին ընդունվել էր ծանր վիճակով, տրավմատիկ շոկով: Դիտեք տեսանյութը:
Օգոստոսի 31-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին և խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մեկ անգամ ևս քննարկվել են Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի հիմնական սկզբունքներն ու դրույթները, պարզաբանվել կառույցի նպատակները, գործառույթները, դերն ու նշանակությունը: Նշվել է, որ նախագիծը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացվի Հանրապետության ղեկավարին:
«Հիմա ես կբարձրանամ վերև մի փաստաբանի հետ և քննիչին կներկայացնեմ իմ երեսուն փաստաբանների ցուցակը, և թող նա անցաթղթերը ապահովի: Թող տեսնի և համզովի, որ սա ես եմ, և իր հետ ես եմ խոսում»,- ասել է Կիվիրյանը:
Այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց: Եթե՝ այո, ապա, կարծում եմ, որ նա շտապ բուժզննության կարիք ունի: Անհետաձգելի:
Ոստիկանությունն այսօր պաշտոնապես հաստատել է, որ երեկ երկու անձ բերման է ենթարկվել թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով՝ հստակեցնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Մոսկովյան 31 հասցեից։
Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն: Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Գյուղապետը ևս հակված էր այն մտքին, որ թունավորումները ջրից են եղել, քանի որ, ըստ նրա՝ դեպքերը գրանցվել են գյուղի ողջ տարածքով, այսինքն՝ տեղային չեն:
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը:
Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:
Ակնհայտ է, որ «հերոս» ոստիկանները պետության ներկայացուցիչ են, հետևաբար կատարվածը պետք է դիտարկել, որ նման կերպ ինձ հետ՝ որպես մարդու և քաղաքացու, այդ կերպ վարվել է պետությունը:
«Միացեք սկսված պայքարին: Մենք ենք տերը մեր երկրի»,-նշված է երիտասրադների հայտարարության մեջ:
Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ է ընդունվել անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու գործը:
Ստամբուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Դեդ Հասանի կլանի սլավոնական և մենգրելական թևերի հարաբերությունների վրա։
«Պահաջները տարբեր են, սակայն հիմնականը այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահանջն է, որովհետև Վանաձոր քրեակատարողական հիմնարկը հայտնի է ռեժիմի իր խստապահանջությամբ ու կարգուկանոնի բարձր մակարդակով… նեղվում են երևի դատապարտալները, ուզում են գնալ ավելի «հանգիստ» քրեակատարողական հիմնարկներ:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
«Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու ենք մեր կողքին ապրող աղքատի համար, այո՛, հե՛նց պատասխանատու ենք, քանի որ չօգտագործելով մեր ձեռքին եղած հնարավորությունները` դեմ ենք գնում մեր խղճին ու Աստծուն»,- ասում է ջոկատի կամավոր Ռոզա Աղայանը:
Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «ՍՕՍ» մանկական գյուղի մասնաճյուղն է, ուր ապրում են թվով 61՝ 2-15 տարեկան երեխաներ: Հարմարավետ, բոլոր կենցաղային պայմաններով ապահովված 14 տնակներում ապրում են ընտանիքներ՝ «ՍՕՍ» մայրիկով, մորաքույրով, քեռիով և այլն:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 13.09-ին Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի: