Սեպտեմբերի 3-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դատարանը տեղեկանք է ստացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վերաբերյալ, ըստ որի՝ նա հիպերտոնիկ հիվանդություն ունի՝ սրտի ռիթմի խանգարումով:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու անելիքները, ներկաները ԲՀԿ առաջնորդին ներկայացրին իրենց մտահոգող խնդիրները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց և հանգամանալից անդրադարձավ բարձրաձայնված հարցադրումներին:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:
Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ձորական և Հաղթանակ գյուղերի միջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:
Սեպտեմների 1-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու կողքին բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի Թեմի առաջին առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի հուշաքանդակը, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Սամվել Պողոսյանն է:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է սեպտեմբերի 4-ից՝ օրվա երկրորդ կեսից:
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ:
«Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր այն մարդկանց ժառանգությունը, ովքեր հայ ազգի ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման գործում ներ են դրել իրենց մեծ լուման: Նիկոլ Դումանի տուն թանգարանը հենց այդպիսի մի վայր է, որը մենք պարտավոր ենք պահպանել և թողնել մեր հետագա սերունդներին»:
Գոհունակությամբ ողջունում եւ ձեզ ենք հղում Հայրապետական Մեր օրհնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երեւանում: Մեծապես գնահատելի է Մեզ համար կրոնական ազատությանն ու դրա մարտահրավերներին նվիրված այս համաժողովի անցկացումը քրիստոնեական հինավուրց մի երկրում, որի ամեն անկյուն ու քար պատված է մարդկային արժեքների եւ ազատության համար մղված պայքարի վկայությամբ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
13:00-ի սահմաննեում Ռուբինյան փողոցում՝ «Մուլտի գրուպ» գազալցակայանի դիմաց, Range Rover մակնիշի 73 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել KIA մակնիշի 33 PԼ 462 համարանիշի ավտոմեքենային:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով ավանդների դիմաց փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ սահմանելիս հաշվի առնել նաև դիմումատուի տարիքի ու առողջական վիճակի հետ կապված հանգամանքները:
«Դեյվու Նեքսիա»-ի 2 ուղևորները ու «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները պահանջում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին իջնել, հանդիպել իրենց հետ և պատասխան տալ ուսման վարձավճարների թանկացման համար:
Լոռու մարզի Քարինջ գյուղում օրերս գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Գայլերի ոհմակը հարձակվել է գյուղից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմի վրա, որտեղ պահվում էր գյուղի ոչխարի հոտը: Հաշված րոպեների ընթացքում գայլերը մեծ վնասներ են պատճառել, մի մասին հոշոտել են, մի մասին էլ տարել են իրենց հետ:
Անհայտ անձինք ոտքով և ավտոմեքենաներով հետևում են և ահաբեկում «Փակ շուկայի» տարածքում շինարարությունը դադարեցնելու համար պայքարող ակտիվիստներին
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հոլովակը նկարահանված է «էքշն» ժանրում՝ ներկայացնելով ոստիկանների գործողությունները օդում, ջրում և ցամաքում։
Oգոստոսի 31-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում անասնագոմ է այրվում:
Ժամը 13:30-ի սահմանում միջադեպ է գրանցվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի 7 Սամվել Ալեքսանյանի երկու կողմնակիցների միջև:
Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանն ու տեսուչ Արման Չուխաջյանը Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
«Մեր գործընկեր Տիգրան Աթանեսյանը դա որակեց հյուրանոցային բանավեճ և հրաժարվեց մասնակցել։ Հիշեցնեմ, որ ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 2007թ. հենց նույն հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց ակտիվ քաղաքականություն իր վերադարձը
Ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին:
Այսօր առավոտվանից ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ բողոքի ակիցա են անցկացնում մի խումբ ուսանողներ։ Նրանք իրենց դժգոհությունն էին արտահայտում մի շարք բուհերում ուսման վարձավճարների թանկացման կապակցությամբ։