Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:
Անկախ նրանից` Արգիշտի Կիվիրյանն է, թե ով է, մեր համար քաղաքացի է, չի կարող տենց բան լինել։ Մենք շատ-շատ վաղուց այդ ձեր ասած թատրոններից ազատվել ենք, եթե եղել է։
«Ժողովուրդը կարոտ է մշակույթին: Պետք է վերակենդանացնել մշակույթը մարզերում: Եվ դրա համար շատ բան անհրաժեշտ չէ, երբ Արցախի դպրոցներում հարցուփորձ արեցի, թե ինչի կարիք ունեն, այդ պահին գրպանումս 7000 դրամ ունեի, բայց ինքս ինձ չհարցրի՝ ինչպե՞ս պետք է անեմ. Մեծ ցակություն ունեի և արեցի»:
Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Քննությամբ նաեւ պարզվել է, որ մի քանի դրվագով Սուսաննա Սարգսյանն անձամբ է ստացել այլ անձանց անունով ձեւակերպված աշխատավարձերը՝ բանկոմատների միջոցով կանխիկացնելու եղանակով եւ յուրացրել:
Երեխեք կան, խոսում ես հետները մի երկու բառ, ոչ հայերենի են տիրապետում, ոչ ինտելեկտ ունեն՝ պլինուսից ցածր ա, բայց փոխարենը խոսում ա քաղաքականությունից, տարիքով մարդուն ուղղություն է ցույց տալիս: Ինձ համար սա անհասկնալի է: Չեմ հասկանում
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Իսկ էդ աղջիկների վարքը ձեր դուրը գալի՞ս է, հարի՞ր է հայ կնոջը, հայ աղջկան: Բացի ոստիկանից, նա նաև հայ տղա է, դա պետք է հաշվի առնել: Ինչի՞ եք տենց սարսափելի տանում այդ հանգամանքը»:
Սկզբնապես որոշվել էր «Էկո Պատը» ստեղծել Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի 61 հասցեում գտնվող տարածքում: Այնտեղ կա արված թերի գրաֆիթի աշխատանք, իսկ տարածը կորած է մոլախոտերի մեջ, և այդ ամենը հրապարակին կից տարածքում:
Այն քննիչը, որ մեղադադրանքը առաջադրել էր Զարզանդին, թող իր ընկերոջն էլ այդ նույն մեղադրանքն առաջադրեր: Չէ՞ որ ոչ այն մեկն էր կատարել, ոչ էլ այն մյուսն էր կատարել: Ոչ Տիգրանն էր կրակել Նիկոլայի վրա, ոչ Զարզանդը, ոչ ես, ոչ դուք: Թող մեզ էլ մեղադրանք առաջադրեր, չէ՞ որ մենք էլ չենք կրակել, այսինքն՝ մեղադրանք է առաջադրել մի մարդու, որը չի կրակել այդ մարդու վրա: Բա չվրդովվե՞մ:
Հարբած եւ առանց փաստաթղթերի սահմանախախտներին ձերբակալել են Լուգանսկի մարզի սահմանապահները` Սոլոնցա ուկրաինական գյուղի մոտ:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է փոփոխություններ կատարել օրենքում՝ դրա տարընթերցումներից խուսափելու համար: Մասնավորապես, առաջարկվում է մի քանի ենթակետերի ուժը կորցրած ճանաչել և «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:
Սպանությունից առաջ Սուրիկ Խաչատրյանը և նրա վարորդը, ինչպես բոլորն են վկայում, Ավետիք Բուդաղյանին ծայրահեղ կերպով վիրավորել, ապա ծեծի են ենթարկել հենց իր ավտոմեքենայում: Եթե այդքանից հետո նա համարձակվում է գալ և հաշիվ պահանջել, կարելի է պատկերացնել` ինչքան են նրան վիրավորել:
Ալիկ Հասանյանը, անչափահաս, 16 տարին չլրացած Ֆ. Ուսոևայի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է:
Նա Արարատին խոստացել է անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանել, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնել և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնել և նրանց հանդիպումը կազմակերպել:
Այս ճանապարհը միակն է, որ մայրաքաղաքին է կապում Արմավիրի մարզն, ու քաղաքացիները ստիպված են քարքարոտ ճանապարհով երթևեկել:
ՀՀ-ում, հատկապես Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո կտրուկ աճել է վթարային շենք-շինությունների թիվը:
Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում:
«168 ժամն» անդրադարձել էր Շիրակի մարզի և մարզկենտրոն Գյումրիի գործազրկության մակարդակի աճին և 2013 թվականի ապրիլ ամսվա դրությամբ մարզի գրանցված գործազուրկների թվին:
Վերին Շորժա համայնքնում, պարզվում է, մանկապարտեզ էլ չկա. «Էդ տարիքի երեխա էլ չունենք…»,- ասաց գյուղապետը:
Պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի թիվ 32 շենքի տանիքում Վ. Մ.-ի (ծնվ. 1995թ.) պարը թողել է ինքնասպանության փորձի տպավորություն:
Օգոստոսի 28-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության նրբանցքի թիվ 3 շենքի 3-րդ շքամուտքի բնակարաններից մեկի ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Բնակիչներն այլևս կասկած չունեն, որ բազմահարկ շենքը կառուցող իրանահայ գործարարի մեջքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, հակառակ դեպքում քաղաքային իշխանությունների և ոստիկանության արձագանքն այդքան կոշտ չէր լինի:
Ըստ գյուղնախարարի, ոչխարաբուծությունը մեր հանրապետությունում կարող է դառնալ մրցունակ ոլորտ:
Վերջերս հայտնի դարձավ «Արմենիա TV» հեռուստաալիքով թողարկվող շատերի կողմից սիրված «Կարգին» հումորային նախագծի Հայկո-Մկո դուետի փլուզման վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիթովին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:
Անկումներ գրանցվում են ոչ միայն խոզերի մոտ: Մարզի Կուրթան համայնքում կովերի անկում է նկատվում, որի պատճառն, ըստ գյուղացիների` տարածքում գործող ՀԷԿ-ն է, որն էլ սահմանվածից քիչ ջուր է թողնում գյուղացիներին, ինչի պատճառով անասունները խմում են վարակված ջուրն ու թունավորվում:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, 30-31-ին նույնքանով կբարձրանա: