
«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը ուրացել է հոր պատգամը

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը քաղաքացիների ընդունելության անվան տակ նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Տեւական ժամանակ է՝ նա հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ, երեկ ուշ երեկոյան էլ մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին։
Արցախցիներին հօգուտ իշխանական թեկնածուի կոնսոլիդացնելու առաքելությունը, ասում են, ստանձնել է ակտիվիստ, Երեւանում արցախցիների հարցերով ցույցերի նախաձեռնող խմբի մասնակից Լիանա Պետրոսյանը։ Չնայած նրա ակտիվ ջանքերին, մեր աղբյուրներն ասում են, որ Ջաբրայիլը՝ Մեխակավանն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, համայնքում չեն հարգում, հատկապես՝ Արցախի հանձնումից հետո, քանի որ ակնկալում էին, որ նա վերջապես կխզի կապն Արցախը հանձնածների հետ, բայց 20 թվից հետո շարունակեց էլ ավելի թունդ ծառայել` դրժելով հոր պատգամը։
Էջմիածնի եւ դրա մաս կազմող մյուս համայնքների բնակիչները հիշում են, որ մի քանի տարի առաջ Խոյ համայնքի ղեկավարումը ստանձնելուց առաջ՝ առաջին աշխատանքային օրը Մեխակյանն այցելել էր պատերազմում զոհված տղաների եւ իր հոր գերեզմանին ու հրապարակավ ասել․ «Իմ հոր պատգամը հետեւյալն է եղել՝ որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում, եւ ես կարծում եմ՝ դա պատահական չէ, որովհետեւ յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի իր կյանքի գնով պաշտպանել իր հայրենիքը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում