«Ուժերը սպառվում են». Ռուսաստանում պատմել են, թե ինչպես է Եվրոպան օգնելու Ուկրաինային

Ուկրաինային աջակցելու ուժերը Եվրոպան սպառել է։ Այս մասին aif.ru-ին ասել է Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկը։

«Եվրոպան արդեն ուժերը սպառել է, բայց անընդհատ փորձում է իրեն ոգևորել փրփրապլաստից պատրաստված անհասկանալի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ»,- ընդգծել է նա։

Պատգամավորը նշել է, որ ուկրաինական բանակը կործանվել է, և դրա հետ մեկտեղ Եվրոպան «արդեն ճաքեր է տալիս»։

Ամերիկացի վերլուծաբան Սթիվ Գիլը հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստ չեն իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ չնայած այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հայտարարություններին։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 11-ին, իտալական L’Antidiplomatico հրատարակությունը, հղում անելով KillNet հաքերային խմբի տվյալներին, գրել է, որ «կամավորների կոալիցիայի» մաս կազմող երկրները պատրաստվում են բաժանել Ուկրաինան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930