ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի և Բելառուսի ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Չինաստանի, Բելառուսի, Սինգապուրի, Թայվանի և ԱՄԷ-ի ընկերությունների դեմ, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 16-ին։

Գերատեսչության զեկույցի համաձայն՝ այս ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

Նշվում է, որ սահմանափակումների ենթակա ընկերությունները ապրանքներ են մատակարարել Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտին և մատակարարումներ են ուղարկել Միացյալ Նահանգներ՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930