
Իսրայելցի շախմատիստներին արգելել են մասնակցել միջազգային մրցաշարի

Իսրայելցի շախմատիստներին ստիպել են հրաժարվել Իսպանիայում անցկացվող Բասկերի երկրի բաց միջազգային մրցաշարին մասնակցությունից։ Այս մասին հաղորդում է El País-ը։
Աղբյուրի համաձայն, Բասկերի երկրի բաց միջազգային մրցաշարի կազմակերպիչները հրապարակավ դեմ են արտահայտվել յոթ իսրայելցի մարզիկների մասնակցությանը, ինչից հետո վերջիններս տիպված են եղել հրաժրվել մրցույթից: Նշվում է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) կանոնների համաձայն՝ իսպանական կողմը պարտավոր էր ընդունել Իսրայելից խաղացողների դիմումները՝ պատժամիջոցների սպառնալիքով:
Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն կոչ է արել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) արգելել Իսրայելի ազգային հավաքականին մասնակցել մրցաշարերին։ Նա կիսվել է Պաղեստինի ազգային հավաքականի նախկին խաղացող Սուլեյման Ալ-Օբեյդի մասին ՈՒԵՖԱ-ի գրառմամբ, որում հաղորդվում է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց վրա հասցված ավիահարվածի հետևանքով ֆուտբոլիստի մահվան մասին։