Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին. Ֆիդան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IAI) կազմակերպած համաժողովի ժամանակ հարցերին պատասխանելու ժամանակ։

Ֆիդանի խոսքով՝ 44–օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատմական ռիսկի է դիմել խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով»։

«Հենց որ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը, մենք նույնպես արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», – ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930