Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2674 գողության դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գողության դեպքերի թիվը ավելացել է 655-ով կամ 32%-ով։ Այս մասին տեղեկացնում ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը՝ ՀՀ ոստիկանության ամփոփ տվյալների հիման վրա։
Շիրակի մաՇիրակի մարզի Առափի համայնքում մեկ տուն կա, որի լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում: Ընտանիքը կարոտով և հույսով տարիներ շարունակ սպասում է զինվոր որդու վերադարձին: րզի Առափի համայնքում մեկ տուն կա, որի լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում: Ընտանիքը կարոտով և հույսով տարիներ շարունակ սպասում է զինվոր որդու վերադարձին:
աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ. Գ.-ի, Մ. Ք-ի, Ն. Ռ.-ի, Հ. Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ. Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ. Ա.-ի, Ն. Մ.-ի և Ա. Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։
«Շատ ահավոր է, ասենք՝ մենք հագանք էդ սապոգներից, տղամարդիկ էլ են հագնում, բա երեխե՞քը: Ջահել երեխեք են, էդ սապոգը հագցնենք՝ ուղարկենք դպրո՞ց, ամոթ է: Չես էլ հագցնում, ոտքից գլուխ կեղտի մեջ խրվում են»,- ասում է տիկին Անթառամը` հավելելով, որ գյուղում ջրի հետ կապված խնդիր էլ կա ու լվացք անելը կամ լողանալը լուրջ խնդիր իրենց մոտ:
Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեցին դատակոչված 2 վկա:
«Ինքը մարզպետ է հիմա էլ ու միշտ էլ լինելու է, եթե այս դեպքը չլիներ համոզված եմ, որ միշտ էլ կլիներ մարզպետ, իրեն չէին հանի»:
Կարկուտից տուժած 12 հազար գյուղացիական տնտեսություններից հիմնադրամի գումարը կհատկացվի 6000 ընտանիքների, որոնք մինչ օրս որևէ օգնությունից չեն օգտվել:
Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը գործում է 1921 թվականից: Տարեցտարի ֆոնդերն ավելացել են, և այսօր գրադարանում կա ավելի քան 88.000 կտոր գրականություն:
Օգոստոսի 31-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 29-ին ժամը 03.00-ի սահմաններում Քարինջ գյուղի ծայրամասում գտնվող գոմում գայլերը հոշոտել են 30 ոչխար:
Մի խումբ ազատամարտիկներ այսօր նստացույց են սկսել Կապան քաղաքի Լեռնագործ հյուրանոցի դիմաց: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի մասնակիցների թիվն այս պահին հասնում է 20-ի, ևս 10 ազաարամտիկներ, նրա խոսքով, պարբերաբար միանում են ակցիային:
Տավուշի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս մասին 168.am-ի -ի թհետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Համերգին մասնակցելու են էստրադային երգարվեստի այնպիսի սիրված ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Անահիտ սիմոնյանը, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Վարդան Բադալյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արթուր Ալեքը և այլոք:
Ես գիտեմ, որ հիասթափություն ու ցավ կա բոլորիս սրտում, բայց հետևեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ազատամարտիկներ, երիտասարդներ, արդարության պահանջներ Երևանում, Վանաձորում և այլ բնակավայրերում… սա նշանակում է, որ մեր պայքարը հաղթական է, և որ ձեր քվեն իզուր չէ:
Հարակից բազաներով ստացված տեղեկությունների ընտրանքային կարգով ստուգմամբ պարզվել է, որ թեև 8 նպաստառու ընտանիքների անապահովության միավորը ՍԾՏԳ-ի կողմից զրոյացվել և նպաստի վճարումը դադարեցվել է, սակայն ավելի վճարված 279.500 դրամ գումարը չի վերադարձվել:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
«Սիգնալ չտաս» ասելով ոստիկանը ճանկում է վարորդի վիզը, սակայն վերջինիս ետ են քաշում գործընկերները:
Բուհը պարտավոր է վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով զեղչեր հատկացնել:
Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
eMedia.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ընդդեմ Փակ շուկայի աղճատման և «Երևան Սիթի» վերածման տեղի ունենալիք բողոքի ակցիային ՀՀ ոստիկանությունը լինելու է խիստ և կոշտ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Տարեց կանանց նկատմամբ որդին և հարսը ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև բարոյահոգեբանական՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը։
«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության տնօրինությունը պատրաստ է Կապանի օդանավակայանի վերագործարկման համար հատկացնել 500.000 դոլար:
«Էս խեղճ հայվանները իրենց 80.000 դրամի պատճառով մարդ են ծեծում` լալկվել են, որովհետև եթե չծեծեն` չեն ստանա ու սովից կսատկեն: Մի օր պայթելու են` պայթելու են չինովնիկը, պետական աշխատողը ու գարշանք է տարածվելու»:
Վարորդը եղել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 41-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ մահացած ուղևորները նրա համագյուղացիներն են՝ 40-ամյա Վաչագան Ասատրյանը, 66-ամյա Լավրեն Հովհաննիսյանը և 42-ամյա Պարթև Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ն 1 տարվա մեջ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ` 250.000 դոլար: Հարցնող լինի` ինչի՞ համար. որ էն լակոտները, որ «Բազե» են խաղում, Հանրապետական են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ոստիկան են դառնում… իրենց են ֆինանսավորո՞ւմ:
Նախագահական նստավայրի առջև քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ազատազրկման դատապարտված անձանց մի խումբ հարազատներ: