Բաժիններ՝

Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է Ֆրանսիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։

Աղբյուրի տվյալներով՝ Զիդանը Դիդիե Դեշամին կփոխարինի 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին հայտնի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ռեալ Մադրիդը»։ Նրա գլխավորությամբ «սերուցքայինները» երեք անգամ հաղթել են Չեմպիոնների լիգան, դարձել են Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել են երկրի Սուպերգավաթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս