
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից 2-ը հայր ու որդի էին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ զոհվել էր:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քննչական խումբը պարզել է Opel -ի մահացած վարորդի և Opel-ի 3 ուղևորների ինքնությունները: Վարորդը եղել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 41-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ մահացած ուղևորները նրա համագյուղացիներն են՝ 40-ամյա Վաչագան Ասատրյանը, 66-ամյա Լավրեն Հովհաննիսյանը և 42-ամյա Պարթև Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. և Պ. Հովհաննիսյանները հայր ու որդի էին, իսկ Վ. Ասատրյանը աշխատում էր Քարաբերդ գյուղի միջ.դպրոցում՝ փոխտնօրեն:
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ.