
Նախնական տվյալներով, Տավուշի մարզում այս տարի առաջին դասարան կհաճախի 1630 աշակերտ

Տավուշի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս մասին 168.am-ի -ի թհետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի առաջին դասարան է հաճախել 1550 աշակերտ: Վարչության պետի խոսքով՝ մարզի բոլոր համայնքներում դպրոցներ կան. «Համայնքներ ունենք, որտեղ դասապրոցեսն իրականացվում է նույնիսկ 10 աշակերտի համար»,- ասաց նա: Մարզի այն համայնքները, որոնք գազաֆիկացված են, դպրոցներում ջեռուցում կիրականացվի գազի վառարաններով, իսկ այն համայնքները, որոնք գազաֆիկացված չեն՝ կջեռուցվեն էլեկտրականությամբ, դիզելային վառելիքով և փայտով: «Այս առումով ևս մարզում խնդիրներ չկան»,- վստահեցրեց ոլորտի պատասխանատուն: