Բաժիններ՝

Էստրադային երգիչների` «Անհնարը իրական է» խորագրով բարեգործական համերգ

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է «Անհնարը իրական է» խորագրով բարեգործական համերգ, որը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում:

Համերգին մասնակցելու են էստրադային երգարվեստի այնպիսի սիրված ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Անահիտ սիմոնյանը, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Վարդան Բադալյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արթուր Ալեքը  և այլոք:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 5-ամյա Անգելինա Միրզոյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (055) 502544 , (093) 373238  կամ (098) 798980 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:

Այս համերգը «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության կողմից կազմակերպվող թվով դվեցերոր մեծ համերգն է: «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ:

5-ամյա Անգելինան ունի գլխուղեղի կիստա, որի հետևանքով առաջացել է ձախակողմյան վերին վերջույթի թուլություն և զուգամիտվող շլություն, ինչի արդյունքում կորցնում է տեսողությունը։ Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում, ինչն արժե 20.000 ԱՄՆ դոլլար:

Անգելինայի բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ.
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝  Էյչ-Էս-Բի-Սի / 006-049472-001 AMD/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան, Ինեկոբանկ (ARCA) / 2051 0526 4555 7001/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան, և Ամերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին՝ 1570015852470101 USD, 1570015852470146 EUR,1570015852470158 RUR/ Ստացող՝ Գոհար Գասպարյան/

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով կազմակերպության
ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝ www.facebook.com/groups/LSAC.NGO/ :

Հարգանքով ՝ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս