
Գողությունների թիվը զգալիորեն ավելացել է

Այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2674 գողության դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գողության դեպքերի թիվը ավելացել է 655-ով կամ 32%-ով։ Այս մասին տեղեկացնում ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը՝ ՀՀ ոստիկանության ամփոփ տվյալների հիման վրա։
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, Հայաստանում գրանցվել է 9543 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8595-ի դիմաց։ Գրանցված հանցագործություններից 5156-բաժին է ընկնում Երևանին։