Բաժիններ՝

Տան լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում. սպասում են անհետ կորած որդուն (տեսանյութ)

Tsayg.am-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի Առափի համայնքում մեկ տուն կա, որի լույսը գիշերը չի մարվում և դրսի դուռը չի փակվում: Ընտանիքը կարոտով և հույսով տարիներ շարունակ սպասում է զինվոր որդու վերադարձին: Ընտանիքի մեծ որդին, Զոհրաբը 90-ականներին է մեկնել հայոց բանակ և ծառայության անցել ԼՂՀ Աղդամի զորամասում: Ընդամենը 3 ամիս է տևել զինվոր որդի ունենալու ծնողի հպարտությունը, դրանից հետո բոլոր օրերը վերածվել են մղձավանջի, տանջանքով և արցունքով լցված և հազիվ լուսացող օրերի շարանի:

Յուրաքանչյուր արևամուտի տան դռանը կանգնած Զոհրաբի մայրը սպասում է նրա տունդարձին, մտքով հասնում անցած-գնացած երջանիկ այն օրերը, երբ որդին դպրոցից, երեկոյան էլ խաղընկերների հետ հրաժեշտից հետո գալիս էր տուն և իր ներկայությամբ իմաստավորում ընտանիքի կյանքն ու այն լցնում ջերմությամբ:

Տասնամյակից ավելի է անցել, Զոհրաբը համարվում է անհետ կորած, սառել են նրա սենյակի պատերը, տղան լուսանկարներից է հիմա ժպտում բոլորին, մոր սրտում, սակայն հույսի նշույլները մնացել են դեռ վառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս