Տեսադիտարկման և արագաչափ սարքերի արձանագրած խախտումները վիճարկող քաղաքացիները կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանությունն այսօր հանդես է եկել տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափության վերաբերյալ hայտարարությամբ: shamshyan.com-ի փոխանցմամբ` հայտարարության մեջ ասված է.
«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում հաճախակի տեղ են գտնում քաղաքացիներից ստացված բողոքներ, որոնք վիճարկում են տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած տուգանքների իրավաչափությունը: Տեսադիտարկման և արագաչափ սարքերի արձանագրած խախտումները վիճարկող քաղաքացիներին առաջարկում ենք ժամանակատար ու ծախսատար դատական պրոցեսների մեջ մտնելու, առավել ևս՝ զանգվածային լրատվության միջոցների օգնությանն ապավինելու փոխարեն գնալ ամենակարճ ճանապարհով՝ դիմել Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոն /հասցեն՝ Երևան, Իսակովի պողոտա 9/ կամ դիմում գրել Ճանապարհային ոստիկանության պետի անունով, կամ էլ զանգահարել 56-29-64 հեռախոսահամարով: Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում»: