
Ոստիկանությունը վաղը լինելու է խիստ և անհանդուրժող

eMedia.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ընդդեմ Փակ շուկայի աղճատման և «Երևան Սիթի» վերածման տեղի ունենալիք բողոքի ակցիային ՀՀ ոստիկանությունը լինելու է խիստ և կոշտ:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ, Ոստիկանությունում հարցը դրված է հետևյալ կերպ. «Եթե ակտիվիստները որոշեն ճանապարհները փակել և կամ մտնել շինհրապարակ և խոչընդոտել շինարարությանը, ապա տեղի կունենան զանգվածային ձերբակալություններ և շատ ակտիվիստներ հասարակական կարգը խախտելու համար բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ»:
Սակայն, եթե ակտիվիստները պարզապես բողոքի ակցիա իրականացնեն, և այդ ամենը լինի միայն հայտարարություններ տարածելով, արտառոց ոչինչ տեղի չի ունենա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: