Հաշվարկի վերլուծությունը ի սկզբանե տարվում է մեկ այլ հարթություն։ Օրինակ, նշվում է պետական քաղաքականության բացակայության մասին, բացարձակ անհիմն հայտարարվում է 100 դրամի պարագայում 10 տոկոս և ավելի շահութաբերության մասին, իսկ ներկայացվող հիմնավորումները հաճախ այնքան են հեռու իրատեսական լինելուց, որ այդպես կարելի է մի քանի անգամ հաշվարկել և ամեն հաշվարկի արդյունքում ծառայության գինը իջեցնել ավելի հաճելի՝ օրինակ 70 կամ 50 դրամ վարձաչափի։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում առողջապահական հաստատությունների ֆինանսական վիճակին վերաբերող հարցեր:
Տ. Եգորյանը ասաց, որ իրենք կասկածներ ունեն, որ ամբաստանյաները չեն հանդիսանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցներ:
«Այ որ բացահայտեն՝ ով է, ես գիտեմ՝ ով ա արել, իրենք թող բացահայտեն՝ ով ա, ես շարան-շարան շղթայական կապացուցեմ, թե անողը ինչի համար է արել, ես գիտեմ: Իր կողքին ով եղել է, նա է արել, չէ՞: Իրեն պետք էր կեսարյան հատում սարքի, որ իր հետագայի նպատակին հասնի, իմ աղջիկը եղել է պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ, իսկ սպանողը եղել է պոլիկլինիկայի նույն պաշտոնից հեռացված Գագիկ Լեւոնի Մելիքյանը»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սահակ Գ.-ին:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին գիշերը կբարձրանա 3-4, ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-9 աստիճանով:
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն գողություններ է կատարել:
Լոռու մարզի Մարց գյուղին սպառնացող վտանգն անհանգստացնում է ոչ միայն գյուղի բնակիչներին, այլև քաղաքացիական հասարակության լայն շերտերին։ Նոյեմբերի 17-ին Երևանից և Վանաձորից մի խումբ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Մարց գյուղ՝ սատարելու և իրենց աջակցությունը ցուցաբերելու գյուղի բնակիչներին։ Այցի կարևոր նպատակներից մեկը գյուղացուն իր իրավունքներին ու դրանց համար պայքարի օրինական միջոցներին ծանոթացնելն էր:
Երախտագիտության խոսքով հանդես եկան նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը.
Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաները հանդիպեցին ՀՀ Նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին՝ վաստակաշատ ազգային ու պետական գործչի 80-ամյա հոբելյանի առթիվ: Վլադիմիր Մովսիսյանին շնորհավորելով տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը բարձր գնահատեց նրա վաստակն ու ներդրումը հայոց պետականության վերահաստատման և պետության զարգացման, ինչպես և ոստիկանության հետ սերտ ու արդյունավետ […]
«Եթե մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր զբոսաշրջիկների միջին թիվը մոտ 10 անգամ աճել է: Երեք տարի առաջ ավտոմեքենայով Տաթեւի վանք հասնելու համար պետք էր մոտ մեկ ժամ, իսկ այժմ Հալիձոր կայանից 12 րոպեում կարելի է հասնել վանք` ճոպանուղով»:
18 վարորդ մեքենան վարել էր անսթափ վիճակում, իսկ 23-ը` առանց փաստաթղթերի. ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Հոգեբանական ճգնաժամի մեջ է գտնվում, և հաշվի առնելով, որ նախկինում ունեցել է սիրտ-անոթային հիվանդությունների մասով գանգատներ, այդ համատեքստում մենք ուզում ենք հետազոտել և տեսնել, թե նրա մոտ ինչ է կատարվում»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:
«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով` հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով: Վեց դահլիճներից երեքը 107 տեղանոց է, երկուսը` 47, իսկ մեկը` VIP լյուքս դասի սրահ է: VIP-դահլիճը տարբերվում է հարմարավետ, իջեցվող կաշվե բազկաթոռներով և հատուկ՝ անհատական սպասարկմամբ:
Թիվ մեկ պոլիկլինիկայի Գյումրիում ճանաչված վաստակաշատ բժիշկ գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդուն՝ Վահանգն Մադոյանին, ով եւս գինեկոլոգ է եւ աշխատում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի նորաբաց ծննդաբերական բաժանմունքում, օրերս կալանավորել են եւ տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գերմանական թաղամասի խաղահրապարակից գողացել են մետաղյա սղարանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրեյ Հարությունյանը Քաջարան – Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Mercedes Vito մակնիշի 75 NR 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց:
Թմրամիջոցներ` կնոջ կրծկալից և ներքնազգեստից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետեւանքով կալանավորված եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:
Վ. Բաղյանը ճիշտ կողմնորոշվելով և զգալով վտանգավորությունը մոտենում է այդ երիտասարդին և մոտ 15 րոպե համոզում որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Դանակի 19 հարված. դաժան սպանություն Նոր Նորքում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: