Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող զինվորների և սպայական անձնակազմի հետ:

Նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, զինվորների ֆիզիկական կուլտուրայի, մարտական և հոգեբանական պատրաստվածությանը:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ ֆիզիկական բարձր պատրաստվածության, համախմբվածության և ընկերասիրության շնորհիվ պետական սահմանն ամուր պահելու, անձնվիրաբար ու խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031