Նոյեմբերի 19-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.15-ին թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Խորենացի փողոցի թիվ 47/1 շենքի բնակիչ՝ 1976 թ. Ա. Ս.-ն
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 17-ին` առավոտյան 5-ի սահմաններում, դանակահարություն է տեղի ունեցել երևանյան «Լոնդոն» բարում: Դանակահարվել են ակումբի աշխատակիցներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը:
Վնասազերծվեց հերթական հանցախումբը:
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատավարությունը, որին արդեն ավանդաբար ներկա էին հարյուրից ավելի մարդ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը այսօր տեղի չունեցավ. նիստին չէր ներկայացել Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը:
Իհարկե, սովորաբար ընդունված է ասել, որ սենսացիան լրագրության անբաժանելի մասն է, լրագրողների «հացը»: Ու բնական է, որ ցանկացած լրագրող ջանում է այնպիսի նյութեր հրապարակել, որոնց շուրջ աղմուկ բարձրանա, քննարկումներ ծավալվեն, և, ի վերջո, բարձրացված խնդիրներին լուծում տրվի: Սակայն այսօր Հայաստանում աղմուկ են բարձրացնում այն բնույթի նյութերը, որոնք առավել մակերեսային են:
Կազմակերպիչները, ըստ երգչուհու, իրեն համերգի մասնակցելու առաջարկ են արել խոստանալով վճարել 400 հազար դրամ։ Սակայն երբ համերգի վահանակները պատրաստ են եղել, «Բիզնես նյուզից» երգչուհուն հայտնել են, թե պահանջված հոնորարը շատ բարձր է. կա՛մ պետք է պակաս վճարեն, կա՛մ նա հրաժարվի համերգից։
«Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»:
«Կոչ եմ անում Ձեգ աոաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնելու՝ դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց։ Զանգի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են. այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնել է , որ այժմ խաղաղ է, 2 օր ադրբեջանական զինուժը կրակ է բացել երթեւեկող մեքենաների վրա:
Բժիշկ Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցուց տալ): Չնայած, ՀՀ ՔՕ նույն հոդվածը նախատեսում է նաև տուգանքի ձևով պատիժ, բժիշկ Վ. Մադոյանը գտնվում է նախնական կալանքի տակ և նրա նկատմամաբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:
Ժամը 06:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, BMW մակնիշի 34 ՏC 740 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է կայանված վիճակում գտնվող Էջմիածին քաղաքի բնակիչ, 59-ամյա Ավետիկ Վարդանյանին պատկանող Գազ 24 մակնիշի 64 ԼՕ 914 համարանիշի ավտոմեքենային:
Ընթացիկ տարվա հունիսից կենսաթոշակային հիմնադրամին գումար է փոխանցել 427 անձ, որոնցից 22-ը՝ անձնական, իսկ մնացած 422 –ը՝ գործատուների սխեմայով:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նոյեմբերի 15-ին Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել 53-ամյա «օրենքով գող» Անդրեյ Վոզնեսենսկին (Բելյաև), ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Անդրես Պիտերսկի կամ Կնճիթ։
Դեպքը տեղի է ունեցել երկու ընկերների միջև, ովքեր միմյանց հետ խմել են, ապա վիճաբանության բռնվել, որի ընթացքում ընկերը նրան դանակի մի քանի հարված է հասցրել:
Թմրամոլը ոստիկաններին hամոզել էր, որ մոտը հայտնաբերված դեղնականաչավուն զանգվածը… թեյ է:
Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում:
Նախկին զորամասի տարածքում՝ բունկերում, հայտնաբերվել է ТМ-62 տիպի հակատանկային, ուսումնական, շարքից դուրս եկած 11 ական:
Ինչպե՞ս ստացվեց, որ Րաֆֆի Ասլանյանի ՇՄ դատախազ դառնալուց հետո միանգամից իրար հետեւից հրաժարականի դիմումներ գրեցին այդ թվով դատախազներ եւ որոշեցին, որ արդեն իրենք կենսաթոշակային տարիքի են եւ աշխատել համակարգում այլեւս չեն կարող:
Դրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները: Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում երկու ժամ է տեւել նրա ու իր պաշտպանյալի հանդիպումը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի` 15.11.2013թ. որոշմամբ` փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին նոյեմբերի 17-ին կատարվել է հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված հայ երեխաների համար:
Այցելություն պետական սահման: