Հնարավոր է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում` հյուսիսային առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23մ/վ, կա անձրևի փոքր հավանականություն:
Օգոստոսի 10-12-ը , 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն