Բաժիններ՝

Կարմիր խաչը զբաղվում է Կարեն Պետրոսյանի դիակի հետվերադարձի հարցով, բայց առաջընթացի մասին որևէ մեկնաբանություն այս պահին չկա. Tert.am

«Կարմիր խաչի» կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից այս պահին որևէ հրապարակային մեկնաբանություն չեն կարող հայտնել Ադրբեջանում «հանկարծամահ եղած» Կարեն Պետրոսյանի դիակի հետվերադարձի մասին:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ավելացնելով. «Իսկ այս հարցով առաջընթացի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ օգոստոսի 8-ին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»՝ նշելով, թե «Պետրոսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային սուր անբավարարությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս