
Քրեական գործ` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն