Բաժիններ՝

Ոչ թե ֆուտբոլ էր խաղացել, այլ դանակահարել էին

Օգոստոսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Տուժողը հետո բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ֆուտբոլ խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Դավիթ Հ.-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի մոտ դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը օգոստոսի 9-ին, ժամը 06.10-ին, ներկայացվել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031