«Արմնյուզ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գայլ է թափառում: 15 րոպե անց թափառող կենդանիների որսորդը դեպքի վայրում է եղել, վնասազերծել են վայրկյանների ընթացքում` հատուկ գործիքով:
Կիևյան կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով կամջից:
Վրաերթի ենթարկվածը, ով մայրուղին անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով տեղում մահացել է:
Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Բնակիչներ կան, ովքեր հնարավորություն չունեն նույն տեսակի թարմ հացը 200 դրամով գնելու: Հացի արտադրամասերում լավ գիտեն հին հաց գնողների սոցիալապես անապահով վիճակը:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն արդեն կապ է հաստատել նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողների հետ, որոնք էլ իրենց հերթին դիմել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն։
Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին։
Նոյեմբերի 21-22-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ժամը 18:40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ «Մերսեդես» մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն:
1989 թ. ծնված Մհեր Ե.-ն և նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել և ոչնչացրել են իր անասնագոմի հարևանությամբ գտնվող 30.000 հատ խոտի հակերը` պատճառելով 30.000.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Նախկինում հիմնականում հույներով բնակեցված Մադանում այսօր բնակվում է 5 հույն ընտանիք:
Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ` ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:
Փորձաքննությունը հաստատել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղքը Նոր Մոսկվայում գրանցված վթարի հարցում, որի արդյունքում զոհվել էր 18 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:
«Վարդան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել քննչական գործողություններին»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Նախքան տոնավաճառ այցելելը խնդրում ենք կարդալ մասնակցության համար անհրաժեշտ հետևյալ 15 խորհուրդները:
Նոյեմբերի 20-ին, ժամը 07.42-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի 2-րդ փողոցում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետ կղեկավարի ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այդ պաշտոնում ընտրվեց այսօր Երևանում կայացած ՀԲՖ հաշվետու-ընտրական համաժողովում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական` զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով:
28-ամյա երիտասարդն իրեն այնքան անպարկեշտ է պահել, որ մինչև ինքնաթիռի վայրէջքը, ինքաթիռից ահազանգել են օդանավակայանի իրավապահներին:
Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:
Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:
Կասկածելի տղամարդը փշրված լապտերների փողոցում:
Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրը և ոստիկանությունը:
Նոյեմբերի 25-ին Ժնևի Club Suisse de la Presse-ում դեսպան Շառլ Ազնավուրը մրցանակ է հանձնելու բարոնուհի Քերոլայն Քոքսին` Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում իր ակնառու նվաճումների համար:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանն է դիմել Շիրակի մարզի Արթենի գյուղում բնակվող Վարդան Խաչատրյանը՝ հայտնելով, որ իր դուստրը՝ 1996թ․ ծնված Նարինեն, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում:
Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: