1 տարեկան Մերի Սարգսյանի մահվան պատճառը թոքաբորբն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ձայնագրության մեջ լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. նա շարունակում է մնալ ՀՀ արադարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում:
Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա:
«Ոսկու աշխարհ»-ի գիշերային այցելուին արձանագրել էր տեսախցիկը:
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ է տարվել 104 կին:
Ինչպես և մյուս մրգերը` Մեղրու կիվին յուրահատուկ համ և քաղցրություն ունի:
Փոքր գյուղերի բուժկետներում բժշկին փոխարինում են բուժքույրերը: Նրանց աշխատանքը, որպես կանոն, գոհացնում է համագյուղացիներին, ովքեր հիմնականում տարեցներ են:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին:
Փաստի առթիվ 26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Քիչ առաջ հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարվեց, որ ռուսաստանաբնակ գործարար-բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այս տարի դրամահավաքի գլխավոր թեմա հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, որի համար նա նվիրաբերելու է 2 մլն ԱՄՆ դոլար:
Պարտաճանաչ, դաստիարակված, կրթված, զարգացած, գեղեցիկ, տարբեր լեզուներ իմացող, դրական, կյանքը ընկալող տղա էր: Շոկի մեջ ենք, ինչ լսել ենք:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Նոյեմբերի 29-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
«Հարգելի պարոն Սարգսյան, Հայաստանի և համայն հայության առաջնորդ, Հարավային Կովկասի ամենահզոր պրեզիդենտ, ի՞նչ եք մտածում՝ նստած Ձեր բարձր թախտին:
Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ:
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին:
Որոշման ընդունումը թույլ կտա Եվրամիության չափորոշիչներին համապատասխան արդիականացնել անցագրերի հատկացման աշխատանքը, ստեղծել բոլոր տեսակի անցագրերի տվյալների պաշտպանված շտեմարան, որը հնարավորություն կստեղծի կատարելագործել անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը:
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Անչափահասների խնդիրները` ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Նոյեմբերի 28-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:
Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի 25 ՍԼ 943 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչից վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1959թ), ուղևորներ Է. Թ.-ն (ծնվ. 1959թ.) և Խ. Հ.-ն (ծնվ. 1998թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Երեկ ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը Հայաստանի մասին ընդարձակ ոեպորտաժ էր եթեր հեռարձակել` չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։