Պատճառված անհարմարավետության համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 07.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.50-ի սահմաններում թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնահովիտ գյուղի բնակիչ՝ 2001 թ. ծնված Մ. Ս.-ը:
Իշխանություններն աշխատում են իրենց ամենատարրական կարիքներն անգամ հոգալ ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար այցեքարտ պատվիրելու նպատակով։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել էր Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը, Ավշար գյուղի գյուղապետի միակ թեկնածուն է։ Դեկտեմբերի 15-ին Ավշարում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը
Ժամանելով Գյումրի՝ նա կմասնակցի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, ապա կգա Երևան, կայցելի Ծիծեռնակաբերդ, կմասնակցի իր պատվին տրվող ճաշկերույթին և կվերադառնա Մոսկվա։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին:
Անահիտ Գրիգորյանը ցավից բացել է ձեռքի ափը և Հրաչիկ Հովհաննիսյանը վերցրել է բանալիները, որից հետո Անահիտ Գրիգորյանը դուրս է եկել փողոց ու զանգահարել ընկերուհուն` Ժաննա Պետրոսյանին, այնուհետև գնացել է ոստիկանություն և տվել համապատասխան հաղորդում:
Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ լուծարվել է նաև «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանի խորքային հորը, որը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, մասնավորապես՝ նրա եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին: Ընկերությունը գրանցված է Մխչյան գյուղում և հովանավորվում է Հովիկ Աբրահամյանի կողմից: Հիշեցնենք, որ այս ընկերությունը նաև Հայաստան ձկան կեր ներկրող ամենախոշոր տնտեսվարող սուբյեկտներից մեկն է:
Սպիտակի հիվանդանոցում մահացած 2 ամսական երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ. առողջապահության նախարարությունն առայժմ չի կարող եզրակացություն անել երեխայի մահվան հետ կապված:
Օգտակար խորհուրդներ ձմեռային երթևեկության մասնակիցներին:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործը ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ է հայտնել և գործը ուղարկվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի դատարան:
Միասնական քննչական մարմնի ղեկավարը «բավական բարձր ստատուս պետք է ունենա, որպեսզի նորից իշխանության տարբեր մարմինների կամ կառավարության տարբեր գերատեսչությունների ազդեցության տակ չընկնի»:
Էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Մակու քաղաքից 25 կմ դեպի հյուսիս:
Նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ:
Նախկինում դատված Գ.Պետրոսյանը 2013 թվականի սեպտեմբերի 03-ին` երեկոյան, իր ընկերուհու՝ Անահիտի հետ գտնվել են Երևան քաղաքի Օհանովի փողոցի 2-րդ շենքի դիմաց տեղադրված տնակում, որտեղ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Գիշերը կոտրել էր հագուստի խանութի դռան ապակին, ներս մտել և գողություն կատարելու պահին` բռնվել:
Ճանապարհի կառուցումից հետո, բացի ճաղավանդակների ներկման աշխատանքներից, այս մայթի վրա վերանորոգման այլ աշխատանքներ չեն իրականացվել:
Աղքատության հետևանքները առավել տեսանել են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:
Ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են:
Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
ԳԱԼԱ-ն ֆոտոշարք է հրապարակել Գյումրիից: Ֆոտոշարքն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու:
Նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին և 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, Առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: