Շանթ Հարությունյան. «Ես ոստիկանությունում Գասպարյան Վովայի աչքերի մեջ այդ վախը տեսա»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանում եղել են երթեր, սակայն ոստիկանությունը պրովոկացիայի չի գնացել՝ համարելով, որ ոստիկանությունը 1000 հոգի է, ժողովուրդը՝ 10 հազար, այսինքն՝ ուժերը համարժեք չեն:
«Հիմա այստեղ իրենք մտածել են, որ մենք 10 հոգի ենք, իրենք՝ 1000 հոգի, կարող է արդեն թույլ տալ դա՝ մտածելով 10-ից 7-8-ը կփախչեն, սակայն իրենք սխալվել են: Բայց իրենք սխալվել են, չեն էլ կարողանում իրենց մեջ իրենց սխալն ընդունեն՝ չնայած ես ոստիկանությունում Գասպարյան Վովայի աչքերի մեջ այդ վախը տեսա: Նա որ ձեռքը մեկնում էր, ինքն իր վախն էր ուզում մեջից հանել»,- ասաց Շանթ Հարությունյանը: Նա իրենց համախոհներին կոչ արեց դատարան գալ դատավճռի հրապարակման ժամանակ. «Մենք այս շենքից կարող է սկսենք հեղափոխությունը»:
Գործով հաջորդ դատալան նիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին: