Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետև ընկալելու է որպես ոստիկանության ավագ խորհրդատու և ըստ այդմ որոշելու է՝ որ հարցով դիմել, որ հարցով չդիմել:
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1979 թ. ծնված Անահիտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, իր ծանոթ Լյովիկը տանը ձեռքով հարվածել է իր դեմքին և տնից հափշտակել իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Դարանակալման արդյունքում մահացու վնասվածք հասցնողը հայտնաբերվել և կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1932 թ. ծնված Ռուբեն Գ.-ն և հայտնել, որ հարևանը հարձակվել է իր վրա, ծեծել իրեն և կնոջը:
Հարվածի հետևանքով BMW-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հարվածել է պատին, այնուհետև բախվել է Երևանի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Կարապետյանի վարած Volkswagen Passat մակնիշի 22 ՕՏ 796 համարանիշի ավտոմեքենային:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Ս.-ին:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Ղեկավար անձնակազմի փոխության ալիքը հասավ նաեւ Տավուշի մարզ։
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ կալանավոր Ռ. Օ.-ի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
2013թ. դեկտեմբերի 3-ից 7-ը Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո կանցնեն Հայաստանում ռուսական խոսքի VI օրերը` «Ռուսաց լեզվի միջոցով մենք ձուլված ենք ապագայի հետ» խորագրով: Օրերը նվիրված են ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, թատերագիր Վ. Բրյուսովի 140-ամյակին:
Գյումրիում տրամադրություններ «նախապուտինյան» են. հայկական եռագույններն ու ռուսական դրոշները հստակ մատնանշում են՝ որ ճանապարհով է անցելու ՌԴ նախագահը դեկտեմբերի 2-ին:
Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով այսօր` նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, հընթացս նախատոնակի արարողության Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար են բերվելու Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների շնորհաբաշխ մասունքները:
ALDE կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող Հայ ազգային կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մասնակցել են ALDE-ի խորհրդի հանդիպմանը:
«Ամոտ է, ամոտ. դուք բարոյականություն ունե՞ք»,- երեկ այսպես է արձագանքել Գյումրու նախկին քադաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես պապ եմ ունեցել, որը մահացավ 96 տարեկանում, և նրա վերջին խոսքը սա էր. ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի՛ թողեք»։ «Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում, է Սերժ Սարգսյանը»:
Այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսվել։
Փոխանակ այս բողոքներին ու դժգոհությունների ընթացք տալու, որոշել են աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին։
Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«ժողովուրդը» ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ է գործը, արդյոք Սարգսյանի և Կճոյանի՝ փորձաքննության ուղարկված ստորագրությունները համընկել են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 8 հազար եվրո։
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.01-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Կիևյան» կամրջից:
«ժողովուրդին» հայտնի է դարձել, որ այս նախարարությունը վերջերս գնել է 90 հազար դրամ արժողության ճենապակյա, 138-հազարանոց արծաթապատ և 520-հազարանոց փայտյա հուշանվեր՝ յուրաքանչյուրից մեկ հատ։
ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ովքեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ու ձայնագրությունը տեդադրել համացանցում։
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Հարություն Պ.-ին:
«Իրեն պետք է մասնագիտացված բուժում, համապատասխան դեղամիջոցներով, բժշկական վերահսկողություն, համապատասխան մթնոլորտ»:
Մանդարին ներկրողներն անտեղյակ են , թե մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո Վրաստանից ցիտրուսային մրգերի ներկրման մաքսավճարը որքան կաճի:
Հայտնի հեռուստամեկնաբան, CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել Լոս Անջելեսում անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին:
Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան:
Երկրաշարժը զգացվել է Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով ավերածություն, զոհեր և տուժածներ չկան: