Բաժիններ՝

Սահմանագոտին՝ կրակի մեջ

tesankyun.am-ը գրում է. Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզում անձրեւներ գրեթե չեն տեղացել, օդի ջերմաստիճանը միշտ բարձր է եղել 30 աստիճանից:  Կրակից այրվել են Բաղանիս-Ոսկեպար  հատվածի սահմանամերձ գոտու դաշտերի չորացած խոտերն ու թփուտները:

Այրվել են նաեւ Սարիգյուղ-Սեւքար սահմանագոտու   թփուտները, նաեւ միջպետական  ճանապարհաեզրի  ծառերն ու թփերը: Կրակը փոխանցվել է Աչաջրի դաշտերը:

Օգոստոսի 20-ին Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանն ահազանգել է  մարզի  փրկարար ծառայություն, որպեսզի կանխվի կրակի տարածումը դեպի Աչաջրի 60 հա խաղողի այգիներ: Հրդեհը մարելու համար գործի են լծվել Աչաջրի բնակիչները:

Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը հայտնեց, որ հրդեհը  մարելու համար Աչաջրի դաշտեր են մեկնել 2 հրշեջ  անձնակազմ, կրակն  այժմ մարված է:

Աչաջրի բնակիչներից տեղեկացանք, որ մեծ տարածում գտած  հրդեհից ոչնչացել է 3 հա խաղողի այգի: Կրակի պատճառած վնասներն ամբողջությամբ  կճշտի Տավուշի մարզի հակահրդեհային տեսչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031