Բաժիններ՝

Ոստիկանության աշխատակիցները հանցագործության մասին հաղորդումը չեն ընդունել. ՀՔԾ

Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքի ղեկավար Արսեն Հ.-ն 2014թ. մայիսին և հունիսին հեռախոսով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին` գյուղի բնակիչ Տիգրան Թ.-ի տնից նույն ժամանակահատվածում կատարված գողության դեպքերի մասին:

Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031