Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ տաքսու վարորդը գլխով հարվածել է

Օգոստոսի 11-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Սերգեյ Ք.-ն:

Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ տանը վայր է ընկել, սակայն նույն օրը երեկոյան ոստիկաններին հաղորդում էր տվել, որ իր աշխատավայրում, վիճաբանության ժամանակ, իրեն գլխով հարվածել է տաքսի ծառայության վարորդ ոմն Գագիկ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գագիկը 1974 թ. ծնված Գագիկ Օ.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031