Բաժիններ՝

Իրարանցում գողական աշխարհում. Էդիկ Օսետրինայի կոչումը հաստատել են 10 «օրենքով գողեր»

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, երեկ Բուտիրկա մեկուսարանում շրջանառվել է վերջին 2 օրվա ընթացքում թվով երրորդ գողական «պրոգոնը» (թուղթ, որով «օրենքով գողերը» իրենց որոշումների մասին տեղյակ են պահում կալանավորներին)։ Այն կրկին վերաբերում է վերջերս Բուտիրկա տեղափոխված կալանավորներից մեկի կարգավիճակին։ Միմյանց հակասող որոշումները արդեն իրար են խառնել գողական աշխարհը՝ ոչ միայն բանտի պատերի ներսում, այլ դրանցից դուրս։

Գործակալության տեղեկություններով, անցած շաբաթ օրը՝ ձերբակալությունից 10 օր անց, Բուտիրկա է տեղափոխվել 45-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Թբիլիսսկի կամ Էդիկ Օսետրինա)։

Մտնելով կալանավայր, ավանդույթի համաձայն՝ Էդիկը ողջունել է դատապարտյալներին և ներկացրել իր կարգավիճակը՝ «օրենքով գող»։ Սակայն Բուտիրկայի ոչ բոլոր «օրենքով գողերն» են համաձայնել նրան ճանաչել։ Երեքշաբթի օրը ցուցում ստանալով ազատության մեջ գտնվող «օրենքով գողեր» Ռաջիկից, Նիկա Գագրինսկուց և Մերաբ Մզարելուայից, «օրենքով գող» Վագիֆ Բակինսկին Բուտիրկան «նայողի» միջոցով նոր որոշում է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ. «Էդիկին որպես գող չճանաչել՝ նրա նկատմամբ առկա որոշ հարցերի պատճառով»։

Դրա հետևանքը եղել է հեռախոսազրույցը երկու «օրենքով գողերի»՝ Շիշկանի և Պիչուգայի միջև (ի դեպ, հենց վերջինս է Բակինսկու հիմնական ոգեշնչողը՝ Էդիկի հարցում)։ Շիշկանը հետաքրքրվել է, թե ի՞նչն է խանգարել Էդիկի հակառակորդներին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ վերջին 5 տարվա ընթացքում, երբ նա ազատության մեջ էր։ Հարցրել է նաև, թե ինչո՞ւ հերթական անգամ ինչ-որ մեկը հեռակա կարգով լուծում է «օրենքով գողի» կարգավիճակի հարցը, հենց որ նրան ձերբակալում են։

Ասում են, որ խոսակցությունը Շիշկանի համար անսպասելի ընթացք է ունեցել։ Պիչուգան սկսել է հայհոյել Շիշկանին՝ հիշելով նրա մորն ու կնոջը։ Շիշկանն անգամ հարցրել է՝ զրուցակիցը գոնե հասկանո՞ւմ է, թե ում հետ է խոսում, և ինչ կարող է լինել նման բառերի համար, ինչին ի պատասխան՝ Պիչուգան ասել է այո և շարունակել հայհոյել։ Եթե անգամ պարզվի, որ Պիչուգան սթափ վիճակում չի եղել, միևնույն է՝ նրա չի հաջողվի թաքնվել և խուսափել Շիշկանի հետ հանդիպումից։

Ինչ վերաբերում է Վագիֆին, ապա նա արդեն հասցրել է հրաժարվել իր իսկ կողմից տարածված թղթից՝ մեղքը բարդելով կալանավայրի «նայողի» և ևս ինչ-որ մեկի վրա, ով իրեն մոլորեցրել է։ Նրա ընկեր Զվիադը 2 օր շարունակ ընդհանրապես կապի դուրս չէր գալիս։ Իսկ Բուտիրկայի երրորդ «օրենքով գողը»՝ Գուջան, ով նախապես տեղյակ չի եղել այս ամենին, իր տեղը չի գտնում և ցանկություն ունի որոշ հարցեր ուղղել Վագիֆին։ Գործակալությունը հիշեցնում է, որ բացի Էդիկից, Վագիֆն ու Զվիադը փորձել էին լուծել նաև Ջեմոյի հարցերը, ինչը նրանց հաջողվել էր։

Արդյունքում, Վագիֆի տարածած «պռոգոնը» ետ է կանչվել։ Իսկ Էդիկի գողական իրավունքները հաստատել են 10 «օրենքով գողեր»՝ Գուջան, Շիշկանը, Օլեգ Աշգաբադսկին, Վիտյա Պանը, Չիրո Գալսկին, Էմզար Կվաթիան, Դաթո Տոբոլսկին, Դաթո Փանջվիձեն, Թենգո Պիրվելին և Լաշա Գագրինսկին։ Իսկ Վագիֆի ետևում կանգնած Պիչուգային, Միրոնին և Վոսկրեսին՝ իրենց արարքներով հանդերձ, կնքել են «НКВД-ական եռյակ» անունով։ Դրանով իսկ հասկացրել են, որ նրանց տհաճ հանդիպում է սպասում գողերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս