Պտղնիի օղու արտադրամասում դիակ են հայտնաբերել. NEWS.am
Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող օղու արտադրամասում օգոստոսի 22-ի առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դեպքի մասին NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել:
Պարզվել է դիակի ինքնությունը, նա նույն գյուղի բնակիչ է, 58 տարեկան, արտադրամասում աշխատում էր որպես գիշերային պահակ: Նրան հայտնաբերել են մահճակալի վրա՝ պառկած վիճակում: Մահվան պատճառները հայտնի կլինեն դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո:
Մանրամասներն` այստեղ