
Ո՞ր մթերքներ են «գաղտնի» շաքար պարունակում

Եթե անգամ հետեւում եք դիետաների եւ սննդակարգից բացառում եք շաքարը, դա դեռեւս չի նշանակում, որ ապահովագրված եք շաքարի վնասակար չափաքանակ ընդունելուց: Խնդիրն այն է, որ «գաղտնի» շաքարը գրեթե ամենուր է եւ իրականում շատ մթերքներ են սախարոզ պարունակում:
Ըստ մասնագետների` մարդը շաբաթական միջինը օգտագործում է 700 գրամ շաքար, այսինքն` մոտ 140 թեյի գդալ: Սակայն մարդկային օրգանիզմը կարող է սպառել նման չափաքանակի միայն կեսը, իսկ ավելցուկը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաքարի օգտագործումը նվազեցնել` հասցնելով մինչեւ օրական կալորիաների ընդհանուր գումարի 5% -ին, ինչը կկազմի 5−6 թեյի գդալ:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ «գաղտնի» շաքար կարող են անգամ պարունակել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են պահածոները, յոգուրտը, պատրաստի սոուսներ, կետչուպը, մայոնեզը, հացը, կաթը եւ այլն:
Սախարոզի ավելորդ քանակությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել պատրաստի մթերքներից եւ կիսաֆաբրիկատներից, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել պիտակներին: Ի դեպ, «գլյուկոզա», «ֆրուկտոզա» նշումները նույնպես վկայում են նույն սախարոզի առկայության մասին: