Երեկ ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անձրևից խոնավացած գետնի վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում: Այսօր, արձագանքելով ԳԱԼԱ-ի տեսանյութին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրահանգել էր այդ տարածքում քանդել արված ասֆալտը և նոր ասֆալտապատում իրականացնել ՝ խստացնելով վերահսկողությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Եղեգիս գյուղի 3-րդ փողոցի 6-րդ տան առաստաղի մի հատվածը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ապրիլի 18-ից 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:
Ըստ ամենայնի՝ փորձ է արվում արհեստականորեն ստեղծել տրամադրություն կամ համոզմունք, թե իբր որդիներիս և լուսահոգի Հ. Մուրադյանի միջև եղել է հակամարտություն և անհաշտ հարաբերություններ: Ավելին՝ այս ամենի նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով գտնել «հետքեր», որոնք «կհիմնավորեն» որդիներիս առնչությունը Հ. Մուրադյանի սպանության հետ:
Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։
Ապրիլի 16-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Հարություն Կ.-ն:
Ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել:
Այս գիշեր հանրապետության մի շարք քաղաքներում` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վանաձորում, Սպիտակում, Ճամբարակում ձյուն է տեղացել:
Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Պտղավան գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ, բախվել են վրացական DAV մակնիշի ՏAG-800 համարանիշի ֆուռ բեռնատարը և Volkswagen golf մակնիշների DDՏ-350 համարանիշի ավտոմեքենաները:
Երևանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հանձնաժողովը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի մոտեցումը հանձնաժողովի նկատմամբ:
Վիրավորներն են՝ Հասմիկ Կարապետի Եղիազարյանը և Կարապետ Հովհաննեսի Եղիազարյանը, իսկ նռնակը գցել է Եղիշ Սմբատի Թորոսյանը, ով ևս վիրավորների թվում է:
«Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երևանը» Մոսկվան է, չնայած խանութների գների նույնն են։ Այստեղ ոչ միայն ավելի շատ և ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլև ապրում են շատ ավելի լավ։ Միայն եղանակի և սննդի առումով է Մոսկվան զիջում»։
Ոստիկանություն դիմելու նախաձեռնողը նույնպես իր կինն է եղել՝ վերջինս իրեն խաբված էր զգում, որ 3500 դոլար կաշառքի գումարից 2500-ն է վերադարձվել, իսկ 1000 դոլարը՝ ոչ:
Ապրիլի 16-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախկին կասկածյալ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն այլ քրեական գործով:
Ապրիլի 16-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող գործարանում:
Մենք փորձեցինք նոր մեղադրանքի էության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 168.am-ին ասաց, որ ըստ էության սա մեղադրանքի հստակեցում է՝ նշելով, որ գործի մանրամասների վերաբերյալը տեղեկատվություն իրավաբանական գրասենյակը կտարածի երեկոյան:
«Աջակցություն ընտրական լրագրության ինստիտուտի զարգացմանը» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների լուսաբանման համար հրավիրում ենք աշխատանքի լրագրողական ոլորտում մասնագիտացած երիտասարդների (ուսանողների):
Ես կարծում եմ, որ Երևանի մերձակա տարածքում հանքարդյունաբերությունը, կանաչ գոտիների նման, քաղցի պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել:
Մարտունու հիվանդանոցից ձեռք է բերել տեղեկանք, որ իբրև ինքը մահացել է, այդ տեղեկանքն էլ ներյակացրել է զագսի բաժին, որտեղից էլ ստացել մահվան վկայական։
Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:
Շուրջ 20 րոպե ոստիկանության աշխատանքը խաթարելու ու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման ու 250 հազար դրամի տուգանքի:
«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի ընդհանուր բյուջեն 2.450.000 եվրո է, որից 1.950.000-ը տրամադրել է ԵՄ-ը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կանանց բաժանմունք չունի: «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում կանայք և անչափահասներ, առողջական խնդիրներ ունենալու դեպքում տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Այս որոշումը Սահմանադրական դատարանն այսօր կայացրեց՝ ելնելով ԱԺ-ի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: