Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները այսօր Ազգային Ժողովից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։
2013 թվականի բնապահպանական սուբվենցիաների հաշվին վերջերս կոմունալ ծառայությունը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ մեքենա, իսկ այս աղբատար մեքենան այս տարվա բնապահպանական մասից վերջին համալրումն էր կոմունալ տնտեսությանը: Աղբատար նոր մեքենայի համար 24 մլն դրամ է տրամադրվել:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 3-ին ժամը 19.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տան տանիքներ, շրջվել են ծառեր և ընկնել ավտոմեքենաների վրա:
Դեկտեմբերի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ www.aad.am կայքի չորսամյա գործունեությանը նվիրված միջոցառում:
Ակտիվիստ Գոռ Առաքելյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նրա տան մերձակայքում, ծեծի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա ընկերներից Սուրեն Սահակյանը:
«Արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորները իրենց ծառայության վայրերը ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները»:
«Մի տղաս հողի տակ է, ես ավելի լավ ա մեռնեմ, քան տեսնեմ մյուս որդուս մահն էլ»,- ասում էր կինը: Ենգիբարյանը կրկնում էր, որ որդին անմեղ է, նրան դատում են, քանի որ նախկինում դատվածություն ունի։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները, Ազգային Ժողովից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները Ազգային Ժողովից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այնտեղից նրանք մտադիր են գնալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ.
Նորություններ անձնագրային համակարգում:
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությունը: Ոչ կոաիլիցիոն ուժերի կողմից ներկայացրած առաջարկությանը կողմ են քվեարկել 46 պատգամավորներ, դեմ՝ 54։
Ցուցարարները հայտարարում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կփակեն Բաղրամյան պողոտան։ Նրանք նաև պատրաստ են սատարել այն պատգամավորներին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին։
Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, դատապարտվել 4-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել:
«ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը՝ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» և «Հայաստանի՝ Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է» վերնագրերով։
«Անկեղծ ասած՝ այո. չնայած մտածում ենք նաև, որ մասնակի զիջումներ գուցե թե լինեն՝ այլ օրենքների տեսքով, որովհետեւ օրենքի կատարումն ապահովող ինֆրաստրուկտուրաները դեռ պատրաստ չեն»։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու։ Ես տենց եմ ուզում քվեարկել։ Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա»,- ժպիտը դեմքին՝ ասել է պատգամավորն ու արագ քայլերով հեռացել։
Երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան C0ntour Global ընկերությունը պատրաստվում է 180 մլն դոլարով ձեռք բերել Որոտանի հէկերի համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ՝ ցույց տալով, թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին։
«Ուղիղ ասած, Ռուսաստանը փաստացի գնեց Հայաստանը, բայց դրան կարելի է միայն ծափահարել։ Այն, որ գրեթե երկու հարյուրամյակ առաջ քրտինքով ու արյունով գրավվում էր ռուս զինվորների սվիններով, իսկ այնուհետև միանգամից մսխվեց, այժմ հետ վերադարձվեց առանց որևէ կրակոցի»:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող համակարգչային խանութից բջջային հեռախոսներ են գողացել և փախուստի դիմել:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գևորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ:
«Այն հանգամանքը, որ ողբերություն է տեղի ունեցել, դեռ չի չնշանակում, որ չի կարելի գործել օրենքի համաձայն՝ սկսած անմեղության կանխավարկածի կիրառումից: Ընդհակառակը, քանի որ խոսքը ողբերգության մասին է, անհրաժեշտ է լույս սփռել դրա վրա, ավելի շատ է արդարաատություն, անկողմնակալություն, մարդասիրություն դրսեւորել, որպեսզի Վարդանը ստանա անհրաժեշտ բուժօգնություն»:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դասական ուղղագրությանն անցումը ամենևին էլ դժվար ու ծախսատար չէ՝ հակառակ տարածված կարծիքի: Ամենամեծ խնդիրն այստեղ, ըստ իս, իրազեկվածության պակասն է:
Հրշեջ-փրկարարները պահեստի աշխատակիցների հետ միասին պոկված տանիքը հեռացրել են ճանապարհից:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Այս տարի Երևանի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակներ, որոնցից արդեն 21-ը տեղադրված է, ևս 31-ը կտեղադրվի մինչև տարվա վերջ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի
Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 49-ամյա Մարտին Հայրապետյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 500 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի հոգեբուժարանի ճանապարհին վրաերթի է ենթարկել 3 հոգու:
Բացի այդ, նա իր ընկեր Ս. Տոնոյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով, սպառնացել ու փորձել է հարվածել Ս.Տոնոյանին՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ 20 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատամամբ միջադեպի ողջ ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես Տոնոյանների, այնպես էլ՝ դիտողություն արած անցորդների հասցեին՝ խաթարելով բնակչության անդորրը