Բաժիններ՝

Սպանություն՝ Վեդիում. Եղբայրը փայտի հարվածով սպանել է եղբորը. News.am

Նախօրեին Վեդի քաղաքում երկու եղբայրների միջեւ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: NEWS.am-ի տվյալներով, հունիսի 28-ին Վեդիի Պուշկին փողոցում քաղաքում երկու եղբայր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի:

Նախնական տեղեկություններով նրանցից մեկը փայտով հարվածել է մյուսի գլխին, որը տեղում մահացել է:

Այս միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է որոշ մանրամասներ, ըստ որի ժամը 14.30-ի սահմաններում 66-ամյա Գագիկ Մահլամյանը եղբոր` 47-ամյա Գենետիկ Մահլամյանի տանը վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այնուհետև փայտով հարվածել գլխին, որի հետևանքով Գենետիկ Մահլամյանը տեղում մահացել է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս