Բաժիններ՝

Մամիկոն Խոջոյանի հարցով դիմելու ենք ՄԻԵԴ. Tert.am

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական գերության մեջ եղած Մամիկոն Խոջոյանի նկատմամբ կիրառված դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննությունից պարզվել է, որ նրան արյան և մեզի փորձանմուշից նավթամթերք, հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել, ասաց, թե պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Պետք է գան Մամիկոն Խոջոյանի հարազատները, պետք է անենք այդ քայլը: Հուսամ, որ մի ամսվա ընթացքում մենք կկարողանանք փաստաթղթերով դիմել ՄԻԵԴ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

«Անկախ նրանից, այդ ներարկումները եղել են Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառ, թե ոչ, միևնույն է, մենք դիմելու էինք ՄԻԵԴ, դա ուղղակի կարևոր ապացույց էր տեղի ունեցածի մասին»,– ավելացրեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30