Ջոն Հեֆերնից պահանջելու են` չխառնվել մեր ներքին կյանքին, քանի որ, ինչպես նշում է Աղաջանյանը, դեսպանն իր անհանգստությունն է հայտնել Կոմայգու միասեռականների կապակցությամբ:
Ամանորյա տոները 4 մանկահասակ երեխաների հայր Վարդանին ստիպում են երեխաների աչքերին չնայել, նրանց բազում հարցերին չպատասխանել, անհետանալ սենյակի մի անկյունում, որտեղ կմոռացվի «տոնը», երեխաների չարդարացված սպասումները, չգնված նվերները, չհնչած երգ ու երաժշտությունն ու երեխաների չիրականացած ուրախությունը:
Պատվաստումից որոշ ժամանակ անց մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի հարազատները բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, երեխայի մահվան փաստով նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել:
Ողբերգությունն էլ իր պատմություններն է ունենում: Անուրախ, նաև անհավանական: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բերեց սոսկալի մեծ ցավ, բայց և մարդկային ինքնազոհության, նվիրումի ու հնարամտության բազմաթիվ դեպքեր:
Տեսագրող սարքը նկարահանել է խանութում դրամապանակ հափշտակողին:
Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։
Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց՝ «էսի էտ……….-ը չի՞»:
Հեշտ եկամուտ գտնելու ակնկալիքով երիտասարդները հիմնականում հեռանում են գյուղից ու այլեւս չեն վերադառնում:
Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը` հոկտեմբերի 12-ին, երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրվող նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարող շարունակել ընթացքը:
Այսօր, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Շենքը կա, պայմանները նորմալ են, մասնագետների խնդիր էլ չկա, սակայն կա ավելի լուրջ խնդիր՝ աշակերտներն են քիչ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.00-ին, 51-ամյա մի կին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ոմն Վահրամ իրենց անասնագոմից գողացել է 2 ցլիկ, բջջային հեռախոս և որդու անվամբ հաշվառված 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի գազային ատրճանակ` պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստերը Սիրահարների այգու հարակից բակից, որտեղ նա նստած զրուցում էր երեք ընկերների հետ։
Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր:
Դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, նախագահական նստավայրի դիմացի մայթից հեռացված Աշոտ Խուդոյանի ընտանիքն այս պահին տնային կալանքի տակ է:
Քաղաքացուհի Ք. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այսօր կին ազատամարտիկների անցկացրած երթ-ակցիայի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. նոյեմբերի 18-ին «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստը:
Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում նկատվել է պայթուցիկ սարքի նմանվող առարկա:
Ալավերդցիները հեշտությամբ հարմարվեցին աղբը տեսակավորելու կարեւոր այս նախաձեռնությանը: Կարճ ժամանակ անց արդեն անհրաժեշտություն առաջացավ՝ քաղաքի թաղամասերում պլաստիկ տարաների համար նախատեսված աղբարկղերի թիվն ավելացնել: Տեսակավորված պլաստիկ տարաները Ալավերդու «Բարեկարգում» ՍՊԸ-ն կուտակում է առանձին վայրում:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԺ-ից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ եւ իրենց դժգոհությունն արտահայտել նաեւ կառավարության շենքի դիմաց:
Քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
«Եղել են դեպքեր, որ ծննդաբերության ժամանակ ուժեղ ցավեր են սկսել և առաջինը օգնության են ժամանել Մեծամորի ծննդատան աշխատակիցները, իսկ հիմա մեզ ասում են ոչինչ, մի քիչ համբերեք, Հոկտեմբերյանում կծննդաբերեք»:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնության անդամներ Սաշուր Քալաշյանը և Կարո Եղնուկյանը նամակներ հանձնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել: