Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:
Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում` ավտոկայանի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի (բեռնատար) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժին` հարուցված քրեական գործին կցելու և հետագա ընթացքը որոշելու համար:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Գյումրիում ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը հարգում են` Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտորանապահին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 03:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի ոսկովյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Այսօր՝ երկրաշարժի 25-ամյա տարելիցի օրը, Գյումրիում էին Ֆրանսիայի խորհրդարանի բարեկամության խումբը, որի կազմում էին ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեն, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Հայոց Ցեղասպանության հարցերով զբաղվող Վալերի Բուայեն եւ այլ ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16.16-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ ճարտարագիտական համալսարանի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 14.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Միրաքյան փողոցի բնակիչներ Ղ. Մ. (ծնվ.1943թ.) և Լ. Հ. (ծնվ.1979թ.), իսկ Ա. Մ. (ծնվ. 2002թ.)՝ «Մուրացան» բժշկական կենտրոն:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորքի զանգված տանող ճանապարհին` ռեստորանի մոտ, տաքսի ավտոմեքենա է այրվում:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Արթիկում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անասնագոմում:
«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներն այսօր հեծանիվներով երթ-ակցիա են անցկացրել: Նրանք հեծանիվներով շրջել են Երևանի փողոցներով և բաժանել իրազեկման թերթիկներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի ցեմենտի գործարանի տարածքում գտնվող ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը, ասում են, նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում` վստահ, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի ղեկավարած հիմնարկում։
Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներից մեկը սրտնեղել է, թե կարծես տուրիստների ընդունած լինեին, ստիպված են եղել նրանց համար տուր-զվարճություններ կազմակերպել նաև գիշերները։
Ակցիայի մասնակցիները նշում էին, որ իրենց հիմնական նպատակը մարդկանց իրազեկելն է այն մասին, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու կենսաթոշակային պարտադիր համակարգը:
«Հայկական Ժամանակ» թերթի երեկվա համարում տպագրված «Հայկական գեյ-ամուսնություն» հոդվածը մեծ քննարկման թեմա է տվել հանրությանը։ Ընթերցողների մի մասն անհանգստացած է, որ Հայաստանում համասեռամոլների ամուսնություն է եղել
ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի անչափահաս երեք բնակիչներ համագյուղացի անչափահաս աղջկան առևանգելու փորձ էին արել «բարի նպատակներով» անչափահասներից մեկը շարունակում էր սիրել աղջկան, իսկ վերջինս դադարել էր տղային սիրել ու չէր ցանկանում այլևս նրա հետ ընկերություն անել:
… Կա՞ այլ ժողովուրդ, ում պատմությունն այսքան հարվածներ է հասցրել: Սակայն գոնե մեր սերունդը, որը տեսել է երկրաշարժն ու հետևել երկրաշարժից հետո Հայաստանի 25 տարիների ընթացքին, հարցն այսօր այլ կերպ է դնում՝ կա՞ մեկ այլ ժողովուրդ, որն այնքան համառորեն եզրակացություններ չի անում պատմության յուրաքանչյուր հարվածից հետո:
Ժամը 03:15-ի սահմաններում Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում բախվել են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Մանվել Բաղդասարյանի վարած Վազ 2115 մակնիշի 11ԼՏ 740 համարանիշի և 25-ամյա Սամվել Աբազյանի վարած Hyundai մակնիշի 454 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Մխիթար Ե.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ամոթ ՀՀ իշխանություններին, որոնք այդպես էլ չկարողացան մի քանի վայրկյանում ավերվածը 25 տարում շտկել, որոնք այդպես էլ սեփական խոսքերն ու խոստումները թողեցին անկատար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է տեղադրել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, ինչը Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ:
Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:
Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ: