Բաժիններ՝

Ինչ էր կատարվել իրականում. Վարորդը ներկայացրեց իրողությունը

Հունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով:

Ավելի ուշ նա բացատրությամբ նշել է, որ վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ հունիսի 28-ին, ժամը 01.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Խաչփար գյուղում ճանապարհի եզրաքարին բախվելու և գլուխը ղեկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

 ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30