Դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից պայմանավորված հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
«Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը»
Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից համասեռականներին ծեծի են ենթարկել: Ի դեպ, նրանցից մի քանիսին բերման էին ենթարկել նաև ոստիկանության բաժանմունք, և երեկոյան ազատ էին արձակել:
Ի գիտություն հայտնում ենք, որ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին, ժամը 10 :00-ից սկսած»:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետև՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում 77 հոգանոց ցանկ է հրապարակել, որոնց, ըստ նրա՝ այսօր բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում բախվել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի:
Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի 2-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Ս.թ. նոյեմբերի 28-ին կառավարությունը հավանություն տվեց «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից՝ Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու որոշմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Նալբանդյան փողոց՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մոտ, իսկ նրանց մի մասը հասել է Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկ։
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել hraparak.am-ի աշխատակից Վարդան Մինասյանի նկատմամբ ոստիկանություն բերման ենթարկելիս բռնություն գործադրելու վերաբերյալ:
«Երբ Հայաստանից բացակայել եմ, միշտ մի քիչ տխրել եմ: Հիմա երջանիկ եմ, որ հատկապես դեկտեմբերի 2-ին Հայաստանում չեմ լինի և ականատես չեմ լինի, թե ինչպես է հայրենիքս պատրաստվում դիմավորել Պուտինին…
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ:
Հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ
Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության փողոցում։ Բախումներ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները, ովքեր երթով հասել էին Կառավարության շենք, այժմ պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Կառավարության շենք։ Նրանք վանկարկում են «Մայդան, Մայդան»։ Պաստառի վրա գրված է՝ «Դեպի բարիկադներ»։ Կառավարության շենքը շրջապատված է ոստիկաններով։
Այսօր` 2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը եւ այլոք, որոնք պահվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի եւ Շենգավիթի բաժիններում:
Ցուցարարները կրում են «1920թ. դեկտեմբերի 2-ը չի կրկնվի», «Stop, Russia» , Ալիևի և Պուտինի նկարներով՝ «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է» և նման բնույթի այլ ցուցապաստառներ։
«Գյումրիում ձմեռվա կեսին Պուտինի գալուց սարսափած հանկարծ կանաչ խոտ է աճել։ Երևի տնակների վրա էլ հեսա շքեղ վիլլաների ֆոտոներ կպցնեն, ժողովրդին էլ թմրանյութ բաժանեն, որ Թագավորին բարձր տրամադրությամբ դիմավորեն»:
Սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերեր հաղորդագրություններեն տարածել այն մասին, որ Գյումրիում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավոր չէ հուղարկավորություն անցկացնել։
Երևանի Ազատության հրապարակը չորս կողմից շրջապատված է ոստիկաններով։ Տարածքում կայանված են մեծ թվով ոստիկաններ են և ոստիկանական մեքենաներ։
«Անիմաստ է, այնտեղ նախաքննություն չի կատարվում: Փորձում են ամեն գնով՝ օրինական, անօրինական ճանապարհներով ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ Վարդան Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորել»:
Քիչ առաջ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը կոչ են արել բաց թողնել ակտիվիստներին, որոնց այսօր առավոտվանից բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ Պուտինի այցի կապակցությամբ պաստառներ փակցնելու համար։ Այս մասին գրում է a1plus.am-ը։
Ակտիվիստներից մեկի՝ Մարիա Հովսեփյանի փաստաբան Արգիշտի Կիվիրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր վստահորդին առավոտյան ժամը 9-ին բռնի իջեցրել են տաքսի ավտոմեքենայից և տարել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 21/1 հասցեում՝ մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, տեղի է ունենալու պայթյուն: