Բաժիններ՝

Վատ չէր լինի, որ Հայաստանում գտնվող դեսպանները գային սահման՝ կրակոցները կլսեին ու կտեսնեին. Տավուշի մարզպետ. tert.am

Tert.am-ի հետ զրույցում Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը, անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղացած վերջին ինտենսիվ կրակոցներին, ասաց, որ առաջին օրը չէ, որ լարվածություն կա, միշտ էլ լարվածություն եղել է:

Արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինը հայտարարել էր, որ կրակոցներ չի լսել, ինչից հետո առաջարկ էր եղել Վոլինկինին հրավիրել սահման, որ լսի, ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց եթե մարդ կա, որ չի լսում, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլև տեսնի»:

-Պարոն Աբովյան, վերջին կրակոցների մասին ի՞նչ կասեք, իհարկե, պատերազմի ավարտից հետո սահմանամերձ գյուղերի բնակչությունը միշտ էլ սովոր է եղել դրանց:

– Լարվածություն կա ու միշտ էլ եղել է, առաջին օրը չէ:

-Ի՞նչ լուծում եք տեսնում:

-Ոչ մի լուծում չեմ տեսնում այս պահին:

-Այսինքն՝ քանի դեռ սառեցված հակամարտություն կա, այդ վիճա՞կն է լինելու:

-Իհարկե: Ու այնպես չէ, որ այդ կրակոցները անպատասխան են մնացել: Մեր կողմից միշտ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվում են, լռեցնում ենք: Այնպես որ, այս պահին փոխադարձ պատասխանը իրենք են ստանում, ուրիշ ոչ մի բան: Ինչ վերաբերում է վնասներին, օգնություն տրվում է. փոխվարչապետի հետ 3-4 օր առաջ Բերդի տարածաշրջանում՝ Այգեպարում հանդիպում ենք ունեցել ժողովրդի հետ՝ մանկապարտեզում, քննարկել ենք ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցը, հիմա էլ այդ գործողությունները կատարվում են:

-Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասել էր, որ ինքը կրակոցներ չի լսել, և Ստյոպա Սաֆարյանն էլ առաջարկեց, որ հայկական կողմը թող Վոլինկինին տանի սահման, որ լսի:

-Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց եթե մարդ կա, որ չի լսում, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլև կտեսնի:

-Իսկ Ձեր կարծիքով՝ նպատակահարմար չե՞ն ինչ-որ ակցիաները: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ ու ընկերների հետ սահմանամերձ գյուղեր խորհրդանշական այց կատարեց… Լավ չէ՞ր լինի, որ դեսպաններն էլ հաճախ այցելեին մարզ:

-Դե, իհարկե, հաճելի կլիներ ու ցանկալի:

-Պարոն Աբովյան, Անջեյ Կասպրչիկը վերջերս տարածաշրջանում էր…

-Կասպրչիկը եղել ա, մարզպետարանում՝ մեզ մոտ խորհրդակցություն էր, ինքը ներկա է եղել, մեր զինվորականները լրիվ ներկայացրել են իրավիճակը՝ կրակոցների, անգամ՝ թվաքանակը, այցելել ենք սահման, ամեն ինչի ականատեսն է եղել, տեսել է, լսել: Եվ ո՞վ է ասում, որ տենց բաներ չի կատարվում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս