Հրդեհ` Ճամբարակ քաղաքում
Հունիսի 29-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բարեգործական ճաշարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 19.42 -ին: Պարույր Սևակի փողոցի թիվ 18 շենքում գործող բարեգործական ճաշարանում այրվել է հատակը (10 քմ) և 35 ներքնակ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն