Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացումների. 1in.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կքննարկի էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հարցը: Նախագծով 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 32.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը 28.85 դրամ/կՎտ.ժ, 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 38.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը` 28.85 դրամ/կՎտժ, 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը 41.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե հնարավոր է՝ առաջարկվող մոդելը բավական քննադատության ենթարկվի, բայց մի փոքր նմանվում է Ռուսաստանի մոդելին, այսինքն` սկզբում` տարիներ առաջ մեզ մոտ ամբողջ 24 ժամվա ընթացքում գործում էր ֆիքսված վճար, հետո, երբ բազմատարիֆային` երկտարիֆ հաշվիչները մտցրին, գիշերը` երեկոյան 11-ից առավոտվա 6-ը էդ տարիֆը լինում է ավելի էժան, դա նրա համար է արվում, որ որոշ մարդիկ կամ արտադրողներ շահագրգռված լինեն նաև այդ ժամանակ էժան հոսանք օգտագործելու, որովհետև հոսանքը երեկոյան ու առավոտյան պիկ ժամեր են, իսկ գիշերը նվազում է, որպեսզի ցանցում հավասարաչափ բաշխում լինի, այդ երեք ցուցանիշները բաժանված են հենց այդ հոգեբանությամբ:

Մակարյանի խոսքով՝ առավոտվա 7 – ից 10 – 11-ն է գերբեռնված ժամ, և երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում են: «Որոշ երկրներում էդ ժամերի վրա դրված է ամենաթանկ գինը, եթե ուզում ես էդ ժամերին գործ անել, դու թանկ ես վճարում, որ խուսափես էդ ժամերին էներգիա օգտագործել, որպեսզի պիկն այդքան զգալի չլինի»,- ասաց նա: Ըստ սպառման ծավալների սակագնի ներդրմանն անդրադառնալով՝ Մակարյանը նշեց, թե դա Ռուսաստանի մոդոելն է` ըստ գների` պիկերը թանկ, եթե դու այսքան ես օգտագործում, ավելի շատ պիտի վճարես:

«Մարդ կա, սիրում է` բոլոր սենյակներում լույսերը վառ լինեն, մարդ էլ կա, որ սենյակից դուրս է գալիս, լույսերն անջատում է: Ծավալ դնելը կնշանակի, որ ինքն արդեն պիտի ափսոսելով վերաբերվի: Եթե տեսնում է, որ հոսանքը թանկ է, պիտի իր հետևից սենյակի լույսն անջատի, քիչ սպառի: Երկրներն ինչ-որ մոդելներ ընտրում են: Մենք էլ պիտի էսպես նայենք՝ կախված մեր արդյունաբերության և ժողովրդի վիճակից»,- ասաց նա:

Մակարյանը նշեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի ավելացած չորսը դրամը, միանալով նախկին ութը դրամին, բոլոր դեպքերում գնաճի խնդիր է առաջացնում, շատերը միանգամից չեն գնում դրան՝ վախենալով, որ շուկայում չկարողանան իրենց ապրանքը վաճառել, սա հենց կարող է ստվերայնության խնդիր առաջացնել՝ արտադրողականությունը նույնն է մնում, բայց ավել փող է ծախսում, նա կմտածի ստվերում պահել. մեկ տարվա մեջ 12 դրամը + գազը մեծ գումար է, ամբողջի համագումարը դառնում է գրեթե մի աշխատավարձ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս